Դեպի վեր

Ինչո՞ւ նոր կառավարության ծրագրում չկա որևէ բառ ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ հայ-թուրքական հարաբերությունների մասին

1in.am02/17/2019, 9:48

Ինչո՞ւ նոր կառավարության ծրագրում չկա որևէ բառ ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ հայ-թուրքական հարաբերությունների մասին

ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրի նախագծի (այն կարող եք բեռնել այստեղից)՝ արտաքին քաղաքականության ոլորտին վերաբերող բաժնի բովանդակությանն արդեն անդրադարձել ենք մեր նախորդ հարցազրույցներից մեկում՝ արձանագրելով, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանին՝ չնայած դրա մերձավորությանը Հայաստանին, աշխարհաքաղաքական ու անվտանգային հսկայական նշանակությանն ու փոխազդեցություններին Հարավային Կովկասի հետ, բավական ցածր նշանակություն է տրված արտաքին քաղաքական առաջնահերթությունների դասակարգման մեջ։ Բայց սա միակ ուշագրավ հանգամանքը չէ նոր կառավարության արտաքին քաղաքականության հայեցակարգի նախագծում։ Ուսումնասիրելով այն՝ պարզեցինք, որ ինչքան էլ տարօրինակ է, այնուամենայնիվ, տեքստում որևէ կետ չկա ո՛չ հարևան Թուրքիայի Հանրապետության, ո՛չ էլ նրա հետ հարաբերությունների կամ դրանց կարգավորման վերաբերյալ կառավարության դիրքորոշման մասին։ Կան կետեր, օրինակ, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը հետամուտ լինելու հանձնառության մասին, բայց «Թուրքիա» բառը կամ «հայ-թուրքական հարաբերություններ» բառակապակցությունը չեն հիշատակվում որևէ նախադասության մեջ։ Թե ո՞րն է սրա պատճառը՝ կարելի է միայն ենթադրել։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

– Պարոն Մելքոնյան, որքան էլ զարմանալի է, այնուամենայնիվ, նոր կառավարության ծրագրում որևէ բառ չկա ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Ի՞նչ եք կարծում՝ սա անփութությո՞ւն է, անուշադրությո՞ւն, հարցը չկարևորելու, անտեսելու հետևա՞նք, թե՞ դիտավորյալ արված քայլ է։ Գուցե սա ինչ-որ ուղե՞րձ է Թուրքիայի ղեկավարությանը։

– Ճիշտն ասած՝ ինձ մոտ էլ է, բնականաբար, տարակուսանք առաջացրել այն փաստը, որ կառավարության ծրագրում հայ-թուրքական հարաբերությունների, Թուրքիայի մասին անդրադարձ չկա։ Ես չեմ կարծում, թե դա այն խնդիրն է, որ պետք է անուշադրության մատնել։ Ենթադրում եմ, որ ծրագիրը կազմողները երևի թե առաջնորդվել են այն սկզբունքով, որ Թուրքիան որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ և Հայաստանի հանդեպ նրա վերաբերմունքի մեջ էական փոփոխություններ չեն նկատվում, ուստի հարցն այդ տեսանկյունից կարևորություն չունի։ Բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ Թուրքիան, հայ-թուրքական հարաբերությունները անպայմանորեն պետք է լինեն կառավարության ուշադրության կենտրոնում։ Հայ-թուրքական հարաբերություններ ասելով՝ ամենևին նկատի չունենք միայն սահմանների բացումը կամ հարաբերությունների կարգավորումը։ Հայ-թուրքական հարաբերություններ ասելով՝ նկատի ունենք լայն շրջանակ, որի մեջ տարբեր էլեմենտներ կան, և եթե անգամ Թուրքիան հրապարակավ հետաքրքրություն չի ցուցաբերում Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցի նկատմամբ՝ դա ամենևին չի նշանակում, որ Թուրքիան Հայաստանին իր ուշադրության կենտրոնում չի պահում և տարատեսակ հակահայկական ծրագրերում ուղղակի և անուղղակի մասնակցություն չի ունենում։ Բացի դրանից՝ չմոռանանք Թուրքիայում հայկական ներկայության, հայկական մշակութային ժառանգության հանգամանքը և այդ երկրի վերաբերմունքը հայկական ժառանգությանը։ Չմոռանանք պատրիարքության խնդիրը, որ կա, և փաստորեն պետությունն ուղղակիորեն միջամտում է հայ համայնքի պատրիարքության հոգևոր գործառույթներին։ Այնպես որ, կարծում եմ, որ ճիշտ կլիներ թեկուզ շատ հպանցիկ, այնուամենայնիվ, անդրադարձ լիներ, որովհետև Թուրքիան մեր անմիջական ու պրոբլեմատիկ հարևանն է, որի հետ ունենք տարատեսակ խնդիրներ, և նա անպայմանորեն պետք է լինի ցանկացած կառավարության ուշադրության կենտրոնում՝ գոնե վտանգները կանխարգելելու, հակազդելու և այլնի տեսանկյունից։ Այսպիսով, գոնե իմ կարծիքն այն է, որ ցանկալի կլիներ կառավարության ծրագրում տեսնել այդ ամենը։ Իսկ թե ինչո՞ւ տեղ չի գտել՝ թերևս ճիշտ կլինի հարցը հասցեագրել այդ ծրագիրը կազմողներին։ Վրիպել է, թե անուշադրություն է՝ երևի թե իրենք ճիշտ կպատասխանեն։ Իմ կարծիքով՝ հավանաբար առաջնորդվել են Թուրքիայի անտարբերությամբ։

– Վարչապետ դառնալուց ի վեր Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ կրկնել է նախորդ վարչակազմերի դիրքորոշումը, որ Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների։ Մի կողմից, կարծես, դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, հիմա էլ դրա մասին ընդհանրապես չի նշվում։ Ինչպե՞ս եք հասկանում, ընկալում նոր ղեկավարության դիրքորոշումը։

– Ես նույնպես լսել եմ այդ հայտարարությունները, որ Հայաստանը փաստորեն շարունակում է մնալ այն նույն դիրքորոշմանը, ինչ ունեցել է տասնամյակներով, այսինքն՝ պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։ Նախորդ տարիներին Հայաստանի կողմից հնչեցված պաշտոնական ձևակերպումներից շատ տարբերվող ձևակերպումներ չեմ հանդիպել։ Այլ խոսքերով՝ չի հայտարարվել, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները համարում է այնպիսի խնդիր, որն ուշադրության արժանի չէ։ Եվ եթե նշված հայտարարությունները համադրում ենք կառավարության ծրագրի հետ՝ այնուամենայնիվ, առաջ են գալիս հարցականներ, որոնց առնչությամբ, կարծում եմ, ճիշտ կլինի, որ պարզաբանում տրվի, որովհետև կրկնում եմ՝ Թուրքիան այն պետությունը չէ և Թուրքիայից եկող սպառնալիքն այնպիսի մեղմ երևույթ չէ, որ կարելի է այն անտեսել։

– Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը հետամուտ լինելու մասին, իհարկե, կետ կա։ Հատուկ ընդգծվում է, որ «մարդկության դեմ այդ հանցագործության ճանաչումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և ժողովուրդների միջև համերաշխությանը, ինչպես նաև ոճրագործու­թյունների կանխարգելմանը»։ Սա կարելի՞ է կապել Թուրքիայի հետ։

– Իհարկե, անուղղակիորեն կարելի է կապել, որո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր