Դեպի վեր

Այսօր «Բիթլզի» համաշխարհային օրն է (տեսանյութ)

a1plus.am01/16/2019, 12:36

Այսօր «Բիթլզի» համաշխարհային օրն է (տեսանյութ)

Ջոն Լենոնի մորաքույր Միմին ասում էր. «Ջո՛ն, դու կիթառով չես կարող այնքան գումար վաստակել, որ կարողանաս քո գլուխը պահել»։ Մորաքույրը առաջարկում էր նրան աշխատանքի անցնել Լիվերպուլի գործարանում: Տարիներ անց Ջոնն իր առաջին կիթառը, նույն այս խոսքերը վրան գրված, ուղարկեց Միմիին: Իսկ Փոլ Մաքքարթնիի հայրն ընդհանրապես դեմ էր Փոլի թե՛ երաժշտական նախասիրություններին, թե՛ Ջոնի հետ նրանց ընկերությանը…

Բիթլները դարձան երևույթ, որը կոչեցին բիթլոմանիա և որը գրավեց աշխարհն ու մինչ օրս հնարավոր չի անցնել այն բոլոր ռեկորդները, որոնք համատեղ ճանապարհի յոթ տարիների ընթացքում սահմանեց լիվերպուլյան քառյակը: «Բիթլզի» փլուզման հիմնական մեղավորը համարվում է Յոկո Օնոն: Սակայն կա նաև կարծիք, որ տղաները հոգնել էին միմյանցից և նրանց ստեղծագործական ազատություն էր անհրաժեշտ: 1970 թվականի ապրիլին Փոլ Մաքարթնին հայտարարեց «Բիթլզի» փլուզման մասին: Սակայն ժամանակը հաստատեց, որ «Բիթլզը» ունեցավ սկիզբ, բայց ոչ երբեք վերջ, որ բիթլերը հավերժ են:

«Բիթլզները» ճեղքեցին նաև սովետի երկաթե վարագույրը:
Այն տարիներին հայ երիտասարդները կրկնօրինակում էին նրանց սանրվածքները, հագ ու կապը, հաջողացնում ձեռք բերել նրանց ձայնագրություններն ու լուսանկարները:

Հետո նրանք բիթլների հանդեպ սերը փոխանցեցին իրենց երեխաներին, նրանք էլ իրենց հերթին իրենց երեխաներին ու այսօր էլ հայ բիթլոմանները իրենց սերն արտահայտում են արդեն սոց ցանցերում։ Ահա մի քանի պատառիկ հայ երկրպագուների ֆեյսբուքյան գրառումներից։

«Բիթլզ» չսիրել հնարավոր ա՞։

Ես մեծացել եմ իրենց երգերով, անգլերեն էլ հաստատ չէի սովորի, եթե իրենք չլինեին: «Բիթլզը» շատ բաներով ա բացառիկ: Ինձ համար՝ նրանով, որ միակ խումբն են, ում բոլոր երգ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր