Դեպի վեր

Միայն Հայաստանին չէ, որ ԱՄՆ-ը զգուշացրել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համալիրի հետ համագործակցության հարցով

azatutyun.am02/20/2018, 12:30

Միայն Հայաստանին չէ, որ ԱՄՆ-ը զգուշացրել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համալիրի հետ համագործակցության հարցով

Հայաստանի կառավարությունը միակը չէ, ում Միացյալ Նահանգները նախազգուշացրել է հնարավոր պատժամիջոցների մասին, եթե Ռուսաստանի ռազմահետախուզական ոլորտի հետ նշանակալի գործարքներ կնքվեն: Այս մասին տեղեկանում ենք Երևանում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից:

«Ազատություն»-ը հարցում էր ուղարկել Միացյալ Նահանգների դեսպանատուն՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք Հայաստանի կառավարությունը միակն է, ում ԱՄՆ-ը հղել է հայտնի ծանուցումը:

«Մենք կիրառում ենք ԱՄՆ Կոնգրեսի կողմից ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցների օգնությամբ հակադարձելու մասին օրենսդրությունը՝ նպատակ ունենալով ճնշումների միջոցով դրդել Ռուսաստանին փարատելու մեր մտահոգությունները Ուկրաինայի հանդեպ իր կողմից դրսևորած ագրեսիայի, այլ պետությունների ներքին գործերին միջամտելու և մարդու իրավունքների ոտնահարումների մասով: Օտարերկրյա պետությունները և մասնավոր ընկերությունները տեղեկացվել են, որ ցուցակում ընդգրկված ռուսական ընկերությունների հետ նշանակալի գործարքները կարող են հայտնվել պատժամիջոցների դաշտում», - ասված է դեսպանատան պատասխանում:

Միևնույն ժամանակ, ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունից հրաժարվել են նշել երկրների ու մասնավոր ընկերությունների անվանումները, որոնց հղվել է տվյալ ծանուցումը:

«Մենք նախապես չենք քննարկում մեր պատժամիջոցները: Մենք հայտարարում ենք այդ պատժամիջոցները, երբ այդպիսիք կան և եթե այդպիսիք կան: Ընդհանուր առմամբ, եթե պատժամիջոցներ լինեն, ապա դրանք հիմնականում կառնչվեն ոչ-ռուսական ընկերություններին, որոնք Ռուսաստանի ռազմահետախուզական ոլորտի հետ նշանակալի գործարքներ ունեն», - ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատասխանում:

Օրերս «Հայկական ժամանակ» պարբերականը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները ծանուցել է Հայաստանի կառավարությանը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին: Պարբերականին այդ մասին տեղեկացրել էին ԱՄՆ դեսպանատնից:

«Ազատության» հարցին՝ ի՞նչ արձագանք է ստացվել Հայաստանի կառավարությունից, ԱՄՆ դեսպանատնից հրաժարվեցին պատասխանել՝ նշելով, որ «դիվանագիտական խոսակցությունների մանրամասները չեն կարող քննարկման առարկա դառնալ»:

«Ազատություն»-ը հարցում է ուղարկել նաև Հայաստանի պաշտպանության նախարարին՝ ի՞նչ դիրքորոշում ունեն ամերիկյան ծանուցման վերաբերյալ, արդյոք Հայաստանը մտադի՞ր է վերանայել Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ առկա համագործակցությունը, և արդյոք Միացյալ Նահագների այս ծանուցման առնչությամբ խորհրդակցություններ, բանակցություններ անցկացվե՞լ են Ռուսաստանի կամ ԱՄՆ ներկայացուցիչների հետ: Պաշտպանության նախարարությունից առայժմ միայն արձագանքել են, որ «հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա», հավելելով, որ «հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»:

Օրերս հարցին անդրադարձել էր Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Ազատության» հարցին՝ «Հայաստանի կառավարությունը ի՞նչ է մտածում այս պատժամիջոցների հետ կապված», փոխնախարարը արձագանքել էր․ - «Ամեն դեպքում, մենք պիտի հաշվի առնենք բոլոր զարգացումները, որոնք առկա են, բ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR409421
RUR4.144.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր