Դեպի վեր

Աբդուլլահ եղբայրներ, Յուսուֆ Քարշ. Անդրանիկ Քոչարի լուսանկարչական թանգարանում կլինեն տարբեր գործեր

armenpress.am07/20/2019, 1:00

Աբդուլլահ եղբայրներ, Յուսուֆ Քարշ. Անդրանիկ Քոչարի լուսանկարչական թանգարանում կլինեն տարբեր գործեր

Լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ Երևանի Ավետ Ավետիսյան 19 հասցեում բացվեց նրա անունը կրող լուսանկարչության թանգարան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անդրանիկ Քոչարի որդու՝ Վահան Քոչարի ջանքերի շնորհիվ բացված թանգարանը, գտնվում է հենց այն տանը, որտեղ բնակվում է Քոչարների ընտանիքը:

Թանգարանում առկա են հայազգի 14 լուսանկարչի ստեղծագործություններ, որոնք տարիների ընթացքում հավաքագրել է Անդրանիկ Քոչարն, ինչպես նաև Քոչարի լուսանկարչական իրերը:

«Տան առաջին հարկը որոշեցինք դարձնել թանգարան և հորս երազանքը վերջապես ի կատար ածել: Մինչ թանգարանը բացելը, իմ հոր լուսանկարների և լուսանկարչական սարքավորումների հավաքածուից մոտ 400 միավոր իր տվել էի Երևանի պատմության թանգարանին: Այժմ դրանք այս թանգարանում են՝ 170 հատ շրջանակով և առանց շրջանակի բնագիր լուսանկար, ինչպես նաև տարբեր սարքավորումներ: Հորս հավաքածուի մնացած մասը նկուղում է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վահան Քոչարը և հավելեց, որ ցուցադրված են լուսանկարիչներ Աբդուլլահ եղբայրների, Յուսուֆ Քարշի, Գեղամ Թարվերդյանի, Պարգև Չոլագյանի և այլոց ստեղծագործությունները:

Լուսանկարչի որդին նաև նշեց, որ թանգարանի տնօրենը մեծանալուն պես կդառնա իր թոռը՝ այժմ 9-ամյա Վահան Քոչարյանը:

Թանգարանի մուտքն անվճար է և այցելուների առաջ բաց է լինելու շաբաթ, կիրակի և երկուշաբթի օրերին՝ ժամը 10:00-17:00-ը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր