Դեպի վեր

ՍԴ-ն որոշել է քննել Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը

azatutyun.am07/11/2019, 11:54

ՍԴ-ն որոշել է քննել Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը

Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշում է կայացրել քննության առնել Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու՝ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը։ Բարձր դատարանն այսօր ի վերջո հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի վերաբերյալ իր որոշումը:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի որոշմամբ՝ գործի դատաքննությունը կմեկնարկի օգոստոսի 20-ին, թեև բարձր դատարանի պաշտոնական կայքէջի որոշումը կայացվել է հուլիսի 8-ին, այն հրապարակվեց միայն այսօր:

Գործի դատաքննությունը կանցկացվի գրավոր ընթացակարգով: Գործով որպես պատասխանող կողմ է ներգրավվել վիճարկվող օրենսգիրքն ընդունած Ազգային ժողովը:

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին կասեցրել էր քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։ Գրիգորյանը Բարձր դատարանից խնդրել էր որոշել Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը։

Բարձր դատարանը, սակայն, մերժել է քննել դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումում նշված քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Այս հոդվածը պետական իշխանությունը յուրացնելուն է վերաբերում։ Բարձր դատարանը նաև մերժել է մեկնաբանել դատավոր Դավիթ Գրիգորյանի մատնանշած՝ Նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը։

Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Բարձր դատարանը կարող է քննության առնել 300.1 հոդվածի՝ սահմանադրականության հարցի վերաբերալ դատավոր Դավիթ Գրիգորանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները միացնելու հարցը։ Ավելի վաղ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել նաև Քոչարյանի նույնաբովանդակ դիմումը։

«Դատարանը կարող է քննության առնել դրանք միացնելու հնարավորության հարցը իր նախաձեռնությամբ կամ կողմերի միջնորդությամբ, դա արդեն կարևոր չի», - նշեց Գյուլումյանը։

Ըստ Սահմանադրական դատարանի անդամի, Բարձր դատարանը մերժել է նախագահի անձեռնմխելիության հարցի քննությունը, քանի որ, ըստ Գյուլումյանի, իրենք չունեն առանձին լիազորություն մեկնաբանելու սահմանադրական նորմը, դա կարող են անել, եթե վիճարկվող հարցը արտահայտված լինի օրենքի համապատասխան նորմում։ Տվյալ դեպքում նախագահի անձեռմխելիության մասին նշված է միայն մայր օրենքում:

«Մենք սահմանադրական առանձին նորմի մեկնաբանության իրավունքը չունենք։ Մենք նորմի մեկնաբանությունը կարող ենք տալ նորմատիվ իրավական ակտի որևէ նորմի հետ կապված», - ասաց Գյուլումյանը։

«Ազատության» հարցին՝ արդյոք Բարձր դատարանը պետք է վարույթ ընդուներ վերաքննիչ ատյանի կողմից հունիսի 25-ին բեկանված որոշումը, Գյուլումյանը վկայակոչեց Սահմանադրական դատարանի մասին օրենքը:

«Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն մենք կարող ենք դիմումը քննության չառնել, եթե դիմումատուն իր դիմումը հետ է վերցնում: Նույնիսկ էդ դեպքում մի բացառություն կա, եթե նայեք օրենքը, էնտեղ էդ բացառությունն էլ կա, եթե դա դիմողի պարտականությունը չլիներ, բացի դրանից Սահմանադրական դատարանը կարող է որոշել, որ միևնույն է հարցի սահմանադրականությունը ունի կարևորու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր