Դեպի վեր

Երեմյան Փրոջեքթս Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան ճանապարհեց առաջին շրջանավարտներին

armenpress.am08/14/2019, 7:42

Երեմյան Փրոջեքթս Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան ճանապարհեց առաջին շրջանավարտներին

2019 թվականի ապրիլի 8-ին, Տերյան 91 հասցեում ուսանողների համար իր դռները բացեց «Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան: Իսկ օգոստոսի 9-ին կայացավ Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի՝ խոհարարների և սպասարկման ոլորտի վերապատրաստման դասընթացների առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությունը:

«Խոհարարների վերապատրաստում» և «Արդյունավետ սպասարկում ռեստորանում» 1,5 ամիս տևողությամբ վերապատրաստման դասընթացների ծրագրերի շրջանակում Ակադեմիայի շրջանավատները յուրացրել են ինչպես նեղ մասնագիտական տեսական և գործնական առարկաներ, այնպես էլ ձեռք են բերել հաղորդակցության, շփման և ինքնաներկայացման հմտություններ, որոնք կարևոր են խոհարարական ու սպասարկման ոլորտների համար:Ստանալով գիտելիքներ ոլորտում հայտնի և առաջատար մասնագետներից՝ այսօր արդեն ոլորտի առաջատարներից մեկը դառնալու հնարավորություն ունի «Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի շրջանավարտներից յուրաքանչյուրը։

«Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի հիմնադիր և «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը շնորհավավորեց շրջանավարտներին՝ նրանց մաղթելով նպատակներ սահմանելիս լինել ավելի համարձակ և չվախենալ նոր երազանքներից. «Մեր թիմի տարիների լուրջ և քրտնաջան աշխատանքի արդյունք է Ակադեմիան, որտեղ այսօր արդեն հնարավորություն ունենք կրթել, մեր միտքը, գիտելիքն ու փորձը փոխանցել ձեզ։ Հիմա մեծ հպարտությամբ եմ հիշում, թե ինչ ճանապարհ ենք անցել այս կետին հասնելու համար։ Մի պահ պատկերացրեք Երևանն առանց մեզ․․․ Ես վստահությամբ եմ ասում, որ դա լրիվ այլ Երևան կլիներ, եթե չլինեին մեր վառ ու շողացող գույները, մեր համն ու հոտը։ Մենք պետք է ունենանք թեև վախեցնող, բայց մեծ ու համարձակ երազանքներ։ Եթե 13 տարի առաջ մենք չգնայինք մեր երազանքի հետևից, չէինք ունենա այն, ինչ ունենք հիմա։ Ցանկանում եմ, որ ավելի վստահ լինեք։ Այն գիտելիքները, որոնք դուք ստացել եք, ծառայեցրեք մեր քաղաքի, երկրի զարգացման և ձեր երազանքին հասնելու համար։ Պարզապես ձգտեք ավելիին»։

«Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի տնօրեն Նազելի Նավասարդյանը շրջանավարտներին ուղղված իր շնորհավորական խոսքում նշեց, որ նրանք Ակադեմիայի առաջին ձեռքբերումն են. «Սիրելի´ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ, ձեզ հնարավորրություն է տրվել լինել առաջինը։ Այս Ակադեմիան, որի հիմքը երկարատև ու քրտնաջան աշխատանքը, մեծ ու նվիրված թիմն են, առաջին հերթին «Երեմյան Փրոջեքթս» ընկերության մտավոր շարժիչ ուժն է։ Բայց մենք պետք է ձգտենք ունենալ այնպիսի ծրագրեր, որոնցով կկարողանանք ներգրավել ոլորտը զարգացնող, որակյալ մասնագետներ դառնալ ցանկացող մարդկանց։ Կրթական գործընթացը, սպասարկման ոլորտը և հատկապես խոհարարությունը դինամիկ են, անընդհատ փոփոխվող։ Մենք շարունակելու ենք կատարելագործել և զարգացնել մեր կողմից ստեղծված և մշակված ծրագրերը, որպեսզի դրանք համապատասխանեն շուկայի և ժամանակի պահանջներին»։

Սպասարկման և մենեջմենթի ծրագրի ղեկավար Աննա Սինանյանի կարծիքով վերապատրաստման դասընթացի ծրագիրը շատ հագեցած էր. «Հատուկ ուշադրություն ենք դարձրել օտար լեզուներով սպասարկմանը, ուսանողներին ծանոթացրել ենք այլ ազգերի մշակույթներին և ավանդույթներին, որպեսզի յուրաքանչյուր հյուրի ցուցաբերվի անհատական մոտեցում, և նրանք տեսնեն Հայաստանում բարձրակարգ սպասարկման ոլորտ»։

Ուսանողներն իրենց իսկ օրինակով փաստում են, որ ակադեմիան նոր ձեռքբերու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR414426
RUR4.174.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր