Դեպի վեր

Ոստիկանությունը հայտարարում է՝ բացահայտել է Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի ապօրինությունները

azatutyun.am11/9/2019, 4:54

Ոստիկանությունը հայտարարում է՝ բացահայտել է Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի ապօրինությունները

Ոստիկանությունը հայտարարում է, թե բացահայտել է Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի ապօրինությունները, խոսքը 9 միլիոն դրամից ավելի գումարի մասին է:

Ըստ իրավապահների, 2012-2018 թվականներին Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը միաժամանակ հանդիսացել է նաև Դավթաշեն բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն ու տնօրինել հիմնադրամի ֆինանսական միջոցները:

Ոստիկանության հաղորդագրությունում ասվում է՝ վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգով համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր: Այսպիսով՝ 2012-2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9 միլիոն դրամից ավելի գումար:

Ոստիկանության նշած ժամանակահատվածում վարչական շրջանը ղեկավարած Ռուսլան Բաղդասարյանի փաստաբան Հրանտ Անանյանն «Ազատությանն» ասաց՝ Բաղդասարյանին մեղադրանք առաջադրված չէ, նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում և այս ամենն արվում է նրան վարկաբեկելու համար:

«Պիտի ասել Չերչիլի խոսքերը, որ «մինչև սուտը պտտվում է ամբողջ աշխարհը, ճշմարտությունը չի հասցնում հագնել իր տաբատը», էս նույն սկզբունքով այս լրատվական արշավն է տարվել: Պարոն Բաղդասարյանը չի ընդունում, որ հափշտակություն է կատարել, դա ես միանշանակ եմ ասում, իսկ մեղադրանք առաջադրված չի, որ մեղավոր ճանաչի կամ դրանք խիստ վերապահումով, շատ ամպագոռգոռ ձևակերպումների ներքո ձևակերպմամբ նախադասություններ են: Ոնց կարելի է 10 օրով ինչ-որ տարիներ առաջ տեղի ունեցած հանգամանքների վերաբերյալ միասնական դիտավորությամբ գնահատական, առանց այդ մարդու խոսքը լսելու: Գնահատանքը ավելի շատ ինչ-որ քայլ էր վարկաբեկելու համար, բայց կարծում եմ՝ սա անմեղության կանխավարկածի և նախնական քննության գաղտնիության սկզբունքի կոպիտ խախտման դրսևորում է», - ասաց Անանյանը:

Այս գործը ոստիկանությունից ուղարկվել է Քննչական կոմիտե:

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանը չի կարծում, որ ոստիկանության այս հայտարարությունը վարկաբեկում է նախկին թաղապետին: Ասաց՝ գուցե նա դրական գործեր արել է, բայց եթե կան ապօրինություններ իրավական գնահատականը չպետք է ուշանա:

Ասատրյանը ցույց տվեց թաղապետարանի շենքում գտնվող Դավթաշեն հիմնադրամի նախկին գրասենյակը․ «Դավթաշեն բարեգործական հիմնադրամը նախկինում գործել է հենց էս սենյակում, աշխատակիցը, երբ որ եկել է վարչական շենք, աշխատել է հենց այս սենյակում, իսկ այժմ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի առևտրի սպասարկման և գովազդի բաժինն է այստեղ տեղակայված»:

Սահակ Ասատրյանն, ի դեպ, հիշեցրեց, որ վարչական շրջանի ներկայիս ղեկավար Դավիթ Թումասյանը դեռ յոթ ամիս առաջ էր նաև Ռուսլան Բաղդասարյանի վերաբերյալ իրենց հայտնի կասկածելի այլ փաստերը տրամադրել քննիչներին, բայց առայսօր ոչ մի նորություն չունեն, հետևաբար նոր գրություն են ուղարկել Գլխավոր դատախազություն ու Պետական վերահսկողական ծառայություն: Խոսքը Դավթաշենի թաղապետարանի շենքի մի քանի հատվածների վաճառքի մասին է: Դրան նաև քաղաքապետ Հայկ Մարությանն էր անդրադարձել՝ տարակուսելով, թե ինչպե՞ս է եղել, որ Դավթաշենի թաղապետարանի կեսը վաճա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր