Դեպի վեր

Ռուսները երազում են, որ Ադրբեջանը լինի ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի կազմում․ Ադրբեջանի առաջարկած գինը Ղարաբաղն է

1in.am12/7/2019, 6:06

Ռուսները երազում են, որ Ադրբեջանը լինի ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի կազմում․ Ադրբեջանի առաջարկած գինը Ղարաբաղն է

«Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակն ուղղակի թելադրում է ռուսներին, որ ինչ գնով էլ լինի՝ Ադրբեջանին պետք է ներգրավել եվրասիական ինտեգրացիոն ծրագրերին և՛ տնտեսական, և՛ ռազմաքաղաքական առումներով: Առանց Ադրբեջանի, որն այսօր կարող է կապող օղակ լինել Ռուսաստան-Թուրքիա-Իրան համագործակցության մեջ, Ռուսաստանը չի կարող իրականացնել իր արտաքին քաղաքական ծրագրերը: Ադրբեջանն էլ ռուսական ձգտումներին միշտ պատասխանել է ղարաբաղյան խաղաքարտով՝ «տվե՛ք մեզ Ղարաբաղը, ազատագրե՛ք մեր հողերը և ստացեք այն, ինչ ուզում եք»: Ու փաստորեն ռուսական դիվանագիտությունը շատ ծանր իրավիճակում է գտնվում հատկապես այս հարցի լուծման ուղղությամբ: Նա հասկանում է, որ ուղղակի անթույլատրելի է հայկական շահերի անտեսումը կամ նոր առևտուրը՝ անտեսելով Հայաստանի ազգային-պետական շահերը։ Եվ ռուսական քաղաքական էլիտան դժվար թե այդ քայլը անի։ Ինչպե՞ս լուծել Ադրբեջանին իրենց կողմը քաշելու խնդիրը՝ սա մի գորդյան հանգույց է, որը ռուսները չեն կարողանում լուծել»:

Ռուսաստանը շատ հետաքրքիր ակտիվություն է ցուցաբերում վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, և դա երևում է ոչ միայն Մոսկվայից պաշտոնական, կիսապաշտոնական և փորձագիտական մակարդակներով արվող հայտարարություններից, այլև ռուսաստանցի դիվանագետների և առաջին հերթին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի դիվանագիտական օրակարգից, կարգացուցակից։ Հատկապես վերջին 2-3 ամիսներին թե՛ Ռուսաստանի արտգործնախարարը, թե՛ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պարբերաբար մեկնաբանում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բանակցային պրոցեսին առնչվող տարբեր հարցեր, զարգացումներ՝ կարևորելով հակամարտող կողմերի միջև խաղաղ երկխոսության ակտիվացումը:

Նախորդ ամիս՝ նոյեմբերի 10-11-ին, Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Երևանում էր, որտեղ հանդես եկավ բավական ուշագրավ հայտարարություններով: Մասնավորապես նշեց, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ։ Եվ եթե նախկինում պաշտոնական Մոսկվան ամեն կերպ շրջանցում էր բանակցություններում արցախյան կողմի՝ Ստեփանակերտի սուբյեկտայնության բարձրացման հարցը՝ խոսելով Երևանի և Բաքվի միջև բանակցությունների մասին, ապա երևանյան այցի ընթացքում՝ ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված մամուլի ասուլիսին, Ռուսաստանի արտգործնախարարը, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, հայտարարեց, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հնարավոր չէ որևէ համաձայնության հասնել հակամարտության կարգավորման շուրջ, քանի որ Հայաստանը ուղղակի չի ստորագրի առաջարկված փաստաթուղթը։

Իսկ արդեն այս շաբաթ (դեկտեմբերի 2-3-ը) Լավրովը երկօրյա պաշտոնական այցով մեկնեց Ադրբեջան: Այցի նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով Սերգեյ Լավրովի այցի ընդհանուր ծրագիրը: Հայտարարության վերջում անդրադարձ է արվել նաև ղարաբաղյան կոնֆլիկտին: Նշվում է, որ

Ռուսաստանը շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: ԼՂ հակամարտության կարգավորմանն աջակցելը Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է և գտնվում է ՌԴ նախագահի ուշադրության կենտրոնում: Ռուսաստանը ելակետ է համարում այն համոզմունքը, որ կոնֆլիկտը կարող է հանգուցալուծվել բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով, կողմերի միջև երկխոսության ճանապարհով: Ռուսաստանը կշարունակի օժանդակել հիմնախնդրի լուծմանը ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում, այնպես էլ ազգային մակարդակով՝ հաշվի առնելով իր սերտ հարաբերությունները Ադրբեջանի և Հայաստանի հետ:

Այսպիսով, Մոսկվան հերթական անգամ վերահաստատում է ղարաբաղյան հարցի կարևորությունը իր արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում: Ուշագրավ է, որ ՌԴ ԱԳՆ-ի այս հայտարարությանը նախորդեցին ռուսաստանյան քաղաքական, փորձագիտական որոշ շրջանակների ու հատկապես Մոսկվայի ոչ-պաշտոնական բարձրախոսի դերում հաճախ հանդես եկող հայտնի գործիչների ակտիվ հայտարարություններն ու մեկնաբանությունները, որոնք, կարծես, տեղեկատվական հող էին նախապատրաստում պաշտոնական Մոսկվայի նոր ակտիվության համար: Իսկ այդ հայտարարություններն իրենց ակնարկներով հիշեցնում էին ղարաբաղյան կարգավորման ռուսական ծրագիրը, որը հայտնի է «Լավրովի պլան» անունով:

Օրինակ՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, որն իրեն դիրքավորում է որպես «հայամետ» գործիչ, Վլադիմիր Պոզների հաղորդման շրջանակներում ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն փոխզիջումային տարբերակով: Այսինքն՝ Ադրբեջանը պիտի ճանաչի Արցախի անկախությունը, իսկ Արցախի կողմից փոխզիջում, ըստ նրա, կարող է լինել պատերազմի ընթացքում ինքնապաշտպանական ուժերի կողմից գրավված 7 շրջաններից 5-ի փոխանցումը ադրբեջանական կողմին:

Իսկ «Ռեգնում»-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովը, որը, Ռեգնում»-ի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ միասին, նույն քաղաքական գծի հետևորդն է, Վրաստանում սրված ներքաղաքական ճգնաժամի օրերին խոսում էր Ստեփանակերտում ռուսական զորքեր տեղակայելու հնարավորության մասին:

Ռուսական կողմի այս ակտիվությունը հայ վերլուծաբաններին ստիպում է որոշ եզրահանգումներ անել: «Հայացք» վերլուծական կենտրոնի վերլուծաբանը «Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում» վերտառությամբ հոդվածում գրում է, որ վերջին շրջանում Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարություններն ու հանդիպումների օրակարգը ցույց են տալիս, որ Ռուսաստանը կրկին ակտիվ միջնորդություն է ստանձնում Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում: Իսկ քաղաքագետ Վիգեն Հակոբյանը կարծիք է հայտնել, որ ՌԴ արտգործնախարարը փորձում է «Լավրովյան պլանի» մեջ տեղավորել Փաշինյանի առաջ քաշած թեզը բանակցություններին Արցախի ուղղակի մասնակցության մասին:

Եվ ուրեմն, ի՞նչ ուղերձ է պարունակում ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը ղարաբաղյան հարցի՝ ռուսական արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում լինելու և հակամարտության կարգավորմանը նպաստելու Ռուսաստանի պատրաստակամության մասին: Ռուսաստանը հանդես կգա՞ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող մի նոր նախաձեռնությամբ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը:

– Պարոն Քեռյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը: Դրանով ի՞նչ ուղերձ է Մոսկվան ուզում հղել հակամարտող կողմերին:

– Այն, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միշտ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է եղել, նորույթ չէ, բայց այս 25 տարիների ընթացքում մենք միշտ նկատել ենք այդ ուղղությամբ ռուսական դիվանագիտության մեկ ակտիվացում, մեկ պասիվացում: Եվ, իհարկե, դա կապված է եղել նաև աշխարհաքաղաքական որոշակի գործընթացների, նաև խնդրով զբաղվող Մինսկի խմբի համանախագահ պետությունների դիրքորոշումների հետ: Երբ սիրիական ճգնաժամը կամ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների խնդիրը, Ղրիմի հարցը շատ ավելի կարևոր են եղել և առաջին պլան են մղվել, այդ պարագայում նկատվել է որոշակի պասիվացում և գործողությունների սառեցում այս ճակատում: Բայց երբ ինչ-որ մի պահ ռուսական դիվանագիտությունը կարողանում է այս խնդիրներից շունչ քաշել, անմիջապես ավելի շատ է ակտիվանում Հարավային Կովկասում իր դիրքերի ամրապնդման քայլեր ձեռնարկելու ուղղությամբ, և դրանց մեջ առաջնահերթը, թերևս, Ղարաբաղյան հակամարտությունն է:
ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը, ինձ թվում է, անկեղծ է ասված այն իմաստով, որ Ռուսաստանի համար հիմա դա առաջնային է: Ինչո՞ւ. որովհետև մենք տեսնում ենք, որ, լավից թե վատից, Ռուսաստան-Թուրքիա-Իրան համագործակցային ձևաչափը մերձավորարևելյան խնդիրների և մասնավորապես սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ, կարծես թե, չի փլուզվում: Ես չէի ասի, թե դա շատ ամուր կամ հարատև ձևաչափ է, բայց ամեն դեպքում արդեն 2 տարվա տևողությամբ այդ համագործակցությունը ոչ թե քանդվում է, այլ ընդհակառակը՝ կայունացման նշաններ է ցույց տալիս, որի ամենավառ ապացույցը թերևս Թուրքիայի կողմից, ի հեճուկս իր արևմտյան դաշնակիցների, ռուսական Ս-400-ների գնումն էր՝ նույնիսկ Թրամփի կարծիքի արհամարհման գնով:

Ահա այս պարագայում եթե մենք նայում ենք ընդհանուր տարածաշրջանի ընդհանուր քաղաքական իրողությանը՝ հասկանում ենք, որ առանց Ադրբեջանի, որն այսօր կարող է կապող օղակ լինել Ռուսաստան-Թուրքիա-Իրան համագործակցության մեջ, Ռուսաստանը չի կարող իրականացնել իր արտաքին քաղաքական ծրագրերը: Պուտինի իշխանության գալուց հետո Ռուսաստանի արտաքին քաղաքական ծրագրերի մեջ գերական, իհարկե, միշտ եղել և մնում է ռուսական ազդեցության լիակատար վերականգնումը հետխորհրդային տարածքում:

Երկրորդը, Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակն ուղղակի թելադրում է ռուսներին, որ ինչ գնով էլ լինի՝ Ադրբեջանին պետք է ներգրավել եվրասիական ինտեգրացիոն ծրագրերին և՛ տնտեսական, և՛ ռազմաքաղաքական առումներով: Այլ կերպ Ռուսաստանը պարզապես չի կարող Հարավային Կովկասում իր ոտքն ամրապնդել: Ճիշտ է, Հայաստանն իր ռազմավարական դաշնակիցն է, բայց արդյունքում այն փոքր օազիս է Հարավային Կովկասում, որովհետև Վրաստանի արևմտամետ դիրքորոշումը և Ադրբեջանի դուրս մնալը եվրասիական ռազմաքաղաքական կառույցներից, բնականաբար, ոչ մի լավ բան չի խոստանում Հարավային Կովկասում իր ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Ռուսաստանը պետք է շտապի, քանի որ Արևմուտքը և հատկապես Թուրքիան կարողանում են էներգետիկ և տրանսպորտային կոմունիկացիաների և ծրագրերի մեջ ընդգրկել Ադրբեջանին: Արդյունքը, ինչպես վերջերս տեսանք, TANAP գազատարի գործարկումն էր, որն ադրբեջանական գազը Թուրքիայով տեղափոխում է մինչև Հունաստան, այնտեղից էլ՝ Եվրոպա: Շատ վաղուց գործում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը: Բոլոր այս ծրագրերը ցույց են տալիս, որ փաստորեն, ինչքան էլ Ռուսաստանը ձգտում է Ադրբեջանը պահել իր ազդեցության գոտում, այնուամենայնիվ, ստացվում է, որ Բաքուն ավելի շատ շարժվում է դեպի թուրքական և արևմտյան ինտեգրում:

Ի՞նչն է այստեղ հատկանշականը: Պատահական չէ, որ ռուսական ձգտումներին Ադրբեջանը միշտ պատասխանել է ղարաբաղյան խաղաքարտով: Այսինքն՝ «տվե՛ք մեզ Ղարաբաղը, ազատագրե՛ք մեր հողերը և ստացեք այն, ինչ ուզում եք»: Սա է և՛ հայր Ալիևի, և՛ որդի Ալիևի բանաձևը, որը ռուսները չեն կարող լուծել: Ու փաստորեն ռուսական դիվանագիտությունը շատ ծանր իրավիճակում է գտնվում հատկապես այս հարցի լուծման ուղղությամբ: Նա հասկանում է, որ ուղղակի անթույլատրելի է հայկական շահերի անտեսումը կամ նոր առևտուրը՝ անտեսելով Հայաստանի ազգային-պետական շահերը: Բացի դրանից՝ հայերը դարակազմիկ փոփոխությունների ժամանակ բազմիցս ցույց են տվել, որ իրենք առավել հավատարիմ են և բոլոր քաղաքական ու գլոբալ ձևափոխումների ժամանակ միշտ մնացել են ռուսական կողմին հավատարիմ: Եվ ռուսական քաղաքական էլիտան դժվար թե այդ քայլը անի:

Այսպիսով, ինչպե՞ս լուծել Ադրբեջանին իրենց կողմը քաշելու խնդիրը՝ սա մի գորդյան հանգույց է, որը ռուսները չեն կարողանում լուծել, քանի որ չի հաջողվում գտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակը: Եվ այս հակամարտությունը կարծես ձեռք է բերել արաբա-իսրայելական դասական հակամարտության գծերը, որին բնորոշ է տասնամյակներով ձգձգումը և լուծման անհնարինությունը: Մենք պետք է խուսափենք այս ֆորմատի մեջ մտնելուց: Մեզ համար ամենևին էլ ցանկալի չէ այն, եթե Ղարաբաղյան հակամարտությունը դարձավ տասնամյակներ ձգվող հայ-ադրբեջանական հակամարտություն, քանի որ մի կողմից ունենք 80 միլիոնանոց թշնամական երկիր, մյուս կողմից՝ 9 միլիոնանոց թշնամական երկիր, ցամաքային սահմանի բացակայությունը գլխավոր ռազմավարական դաշնակցի հետ, միաժամանակ այդ նույն թշնամի երկրների ձգտումը Ռուսաստանի հետ համագործակցության: Պատահական չէ, որ թե՛ Պուտինը և թե՛ Ալիևը բոլոր ելույթներում շեշտում են, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են: Գործը հասել է նրան, որ Մեհրիբան Ալիևան պարգևատրվում է ռուսական պետության բարձրագույն շքանշաններով Պուտինի կողմից: Սրանք «մեսիջներ» են, որոնք պա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր