Դեպի վեր

Ինչպես փրկել ամուսնությունը, որում սեքս չկա

style.news.am01/17/2018, 6:12

Ինչպես փրկել ամուսնությունը, որում սեքս չկա

Չարժե մտածել, թե ձեր զուգընկերը սեքս չի ուզում

«Մի շտապեք եզրահանգումներ անել ձեր զուգընկերոջ սեռական հակումների վերաբերյալ՝ առանց անմիջապես նրա հետ խոսելու», - հայտնում է սեքսապաթոլոգ Մուշումի Հոուսը՝ Լոս Անջելեսից:

«Այն զույգերը, որոնք վաղուց միասին են, պետք է պլանավորեն ինտիմ շփման օրերը, որպեսզի դարձյալ իրար հետ սեքսի դրական կանխավայելում ապրեն»:

Պետք է ընդունել սեփական վիրավորանքները

Եթե մարդը բավականաչափ հաճախ է լսել «չէ, այսօր չէ, սիրելիս» բառերը, նրա հոգում վիրավորանքի եւ ամոթի զգացում է առաջանում: Ամենից հաճախ այդ վիրավորանքը փոխանցվում է հարաբերությունների եւ համատեղ կյանքի այլ ոլորտներ: Նման իրավիճակում Հոուսը սեքսից հրաժարվող զուգընկերոջը խորհուրդ է տալիս խոստովանել, որ այժմ գնդակն իր դաշտում է: Եկել է սեքս նախաձեռնելու իր հերթը։

Երբ զուգընկերները դարձյալ գիտակցում են միմյանց պահանջմունքները, Հոուսը խորհուրդ է տալիս հերթով սեքս նախաձեռնել:

Պլանավորեք սեքսը

Դուք պլանավորում եք, թե ինչպես ներկա լինեք երեխայի հանդեսին: Պլանավորում եք, թե ինչպես այցելեք բժշկին եւ այլն: Եթե ամուսնության մեջ սեքսը կորել է, սեքսապաթոլոգ Մայքլ Աարոնը Նյու Յորքից խորհուրդ է տալիս նաեւ սեքսը պլանավորել: Ընդ որում, անհրաժեշտ է պլանավորել ոչ միայն ժամանակը, այլեւ բոլոր համընթաց մանրամասները:

Խոսեք ձեր ֆանտազիաների մասին

Չափազանց հաճախ, ասում է Հոուսը, երկարատեւ հարաբերություններում զուգընկերներն իրար չեն հայտնում սեքսուալ նոր ֆանտազիաները եւ հետաքրքրությունները: Սովորաբար դա ավելի խորը հարց է, քան այն, թե մարդն ինչ է ուզում անկողնում: Մարդը պետք է բացվի: Օրինակ` խոստովանի, որ ուզում է տիրապետել կամ հակառակը, ենթակայի դեր խաղալ:

Սովորեք աշխատել սեռական ցանկացած խնդրի հետ

Սեռական տարբեր դիսֆունկցիաները (օրինակ` էրեկտիլ դիսֆունկցիան, վաղաժամ սերմնաժայթքումը կամ հեշտոցային քսուքի բացակայությունը) մարդկանց ստիպում է ապրումներ ունենալ սեքսի պատճառով, բացատրում է ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր