Դեպի վեր

Հայաստանի կործանարար միջամտությունն Արցախում այլևս չկա. Վահան Բադասյան

1in.am09/6/2019, 12:36

Հայաստանի կործանարար միջամտությունն Արցախում այլևս չկա. Վահան Բադասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան, Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալու են ՏԻՄ ընտրություններ։ Ի՞նչ նշանակություն ունեն դրանք հաջորդ տարվա  նախագահական ընտրություններին ընդառաջ։

– Սա լինելու է առաջին ընտրությունը, երբ իշխանությունը զրկված է լինելու ամենակարևոր լծակի ներգրավումից՝  խոսքը բանակի մասին է։ Կարելի է ասել, որ շատ չնչին ազդեցություն կա։ Մյուս լծակները  ինչ-որ տեղ կարող են օգտագործել՝ մասնավորապես ոստիկանությունը, բայց դա էլ միանշանակ չէ։ Մնում է փողի շահագրգռվածությունը, որն արվում է իշխանական թևի ներկայացուցիչների կողմից։ Սակայն դա էլ նախկինի մակարդակին չի հասնում։ Տեսնենք, թե արդյունքներն ինչպիսին կլինեն։ Կան համայնքներ, որտեղ կան իշխանության ներկայացուցչի դեմ թեկնածուներ։ Ես չեմ ասում՝ ընդդիմություն, որովհետև տեղի ընդդիմություն է, մեծ մասն անկուսակցական է՝ ոչ թե քաղաքական թեկնածու է, այլ գործող համայնքի ղեկավարին դեմ է իր արած սխալների և այլ բաների համար։

– Իսկ  այս ընտրությունները կայանալիք նախագահական ընտրությունների վրա ինչ-որ ազդեցություն կունենա՞ն, օրինակ՝ եթե իշխանություններն ամրապնդեն կամ կորցնեն իրենց դիրքերը, դա ի՞նչ նշանակություն կունենա։

Ինչ-որ բան հուշելու է, բայց այդքան մեծ կապ չի ունենալու։ Հնարավոր է իշխանության դեմ տրամադրված հաղթող ղեկավարը լինի իշխանության կողմնակից։ Այսինքն՝ տեղերում դա այնքան էլ քաղաքականացված չէ։

– Իսկ Ձեր կուսակցության ներկայացուցիչներն ինչ-որ մասնակցություն ունենալո՞ւ են։

– Մենք որոշ համայնքներում ունենք կուսակցական թեկնածուներ, բացի դրանից՝ մենք նաև աջակցում ենք ոչ կուսակցական թեկնածուներին, այսինքն՝ նրանց, ովքեր դեմ են իշխանություններին։

– Ինչքանո՞վ կօգնի Հայաստանից դիտորդական առաքելության ներկայությունն Արցախում, Վիտալի Բալասանյանի հայտարարությունները  այս մասով ինչի՞ հետ կկապեք։

Վիտալի Բալասանյանին արդեն արձագանքել եմ, ավելի բան չունեմ ասելու։ Բայց ուզում եմ նշել, որ դիտորդական առաքել...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր