Դեպի վեր

«Արմենիկումի» հանդեպ քողարկված քաղաքական հակազդեցություն է. որոշ մարդիկ դեղամիջոցը կապում են Սերժ Սարգսյանի անվան հետ

1in.am06/28/2020, 9:42

«Արմենիկումի» հանդեպ քողարկված քաղաքական հակազդեցություն է. որոշ մարդիկ դեղամիջոցը կապում են Սերժ Սարգսյանի անվան հետ

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար, «Արմենիկում» պետական բաժնետիրական ընկերության առաջին գործադիր տնօրեն (1999թ․) Արման Մելիքյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում ուշագրավ գրառում էր կատարել։

«Արդեն ասել եմ, որ Արսեն Թորոսյանը, փաստորեն, սաբոտաժի է ենթարկում «Արմենիկում» դեղամիջոցի հակակորոնավիրուսային ազդեցությունը լեգալ հիմունքներով չեզոք մասնագիտացված, միջազգային բարձր վարկ ունեցող կազմակերպության կողմից ստուգելու հայտը: Քանի որ այսօրինակ մերժման բժշկական, մասնագիտական հիմքերը բացակայում են, ստիպված հանգում եմ այն եզրակացության, որ գոյություն ունեն այլ պատճառներ, որոնցից մեկնումեկը կամ որոնց համակցությունը հանգեցրել է Արսեն Թորոսյանի այսօրինակ պահվածքի: Այդ պատճառները կարող են ունենալ ներքաղաքական կամ անձնական բնույթ, կարող են նաև թելադրված լինել արտաքին միջավայրից կողմից: Ընդ որում, դրանց բացահայտումը նաև լույս կսփռի այն հարցի վրա, թե արդյոք այս դեպքում կա ներքաղաքական պատվեր, թե նախարար Թորոսյանը պարզապես թաքնվելով վարչապետ Փաշինյանի լայն քաղաքական թիկունքի ստվերում ինչ-ինչ խնդիրներ է լուծում, որոնք ՀՀ պետության և քաղաքացիների իրական շահերի հետ առնչություն չունեն։

«Վարկածների քննությունը սկսենք նախարար Թորոսյանի՝ կորոնավիրուսով հիվանդներին «Պլակվենիլ» դեղամիջոցով բուժելու վերաբերյալ 2020թ. մարտի 25-ի թիվ 1090-Ա հրամանից (ապրիլի 28 թիվ 1370-Ա հրամանով հաստատված նոր խմբագրությամբ): Այդ դեղամիջոցը դեռևս կլինիկական փորձարկումներ չի անցել և նախատեսված չէ բուժման համար: Ավելին՝ արդեն մոտ մեկ ամիս է, ինչ միջազգային կառույցներն արդեն անգամ նպատակահարմար չեն գտնում այդ դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, քանի որ նկատվել է, որ դեղամիջոցն ընդունած հիվանդների շրջանում մահացությունն ավելի բարձր է, քան չընդունածների մոտ: Հայաստանում այս դեղամիջոցն անգամ չի էլ փորձարկվում՝ այն անմիջապես կիրառվում է «բուժման» համար և հնարավոր էլ չէ պարզել՝ մարդիկ մահանում են վիրուսից, թե այդ դեղամիջոցից: Երևում է, Արսեն Թորոսյանը «Պլակվենիլ» դեղամիջոցին ապօրինաբար կանաչ լույս է տվել և առանց փորձարկելու հրահանգել դրանով մարդկանց բուժել/սպանել, մինչդեռ հայրենական արտադրության դեղամիջոցի հակակորոնավիրուսային հատկանիշները լեգալ ստուգելու միանգամայն օրինական հայտը պաշտոնապես ներկայացնելու խնդրում անհաղթահարելի խոչընդոտներ է հարուցել:

Ինչպես հասկանալ այս բացառիկ ապօրինությունը կամ կանխակալությունը: Ասում են, որ «Պլակվենիլ» դեղամիջոցի մեծ խմբաքանակ է բերվել Հայաստան: Բնական է, որ այս ամենը ստիպում է առաջին հերթին մտածել, որ գործողության է դրված ինչ-ինչ մարդկանց անձնական նյութական շահերն ապահովելու մեխանիզմ: Բայց դա արդեն առանձին խնդիր է, իսկ ես պնդում եմ, որ «Արմենիկումի» հանդեպ «անբացատրելի» խտրական մոտեցումը պետք է ժամ առաջ վերացվի»,-մասնավորապես գրել էր նա:

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Արման Մելիքյանի հետ։

Հարցարույցը ներկայացնում ենք ստորև․

-Պարոն Մելիքյան, Դուք ուշագրավ գրառում էիք կատարել՝  ընդգծելով, որ առողջապահության նախարար Արսեն  Թորոսյանը սաբոտաժի է ենթարկում «Արմենիկում» դեղամիջոցի հակակորոնավիրուսային ազդեցությունը լեգալ հիմունքներով չեզոք մասնագիտացված, միջազգային բարձր վարկ ունեցող կազմակերպության կողմից ստուգելու հայտը:

«Քանի որ այսօրինակ մերժման բժշկական, մասնագիտական հիմքերը բացակայում են, ստիպված հանգում եմ այն եզրակացության, որ գոյություն ունեն այլ պատճառներ, որոնցից մեկնումեկը կամ որոնց համակցությունը հանգեցրել է Արսեն Թորոսյանի այսօրինակ պահվածքի»

Կխնդրեմ ավելի  մանրամասն  ներկայացնել, թե ո՞րոնք են այդ պատճառները Ձեր դիտարկմամբ, ինչո՞վ է պայմանավորված Թորոսյանի այդ  վարքագիծը:

-Համոզված եմ, որ Հայաստանում մոլեգնող կորոնավիրուսային համաճարակի պայմաններում մեր իշխաննությունները պարտավոր են օգտագործել բոլոր հնարավորություններն այդ մահաբեր չարիքը հաղթահարելու համար: Այդպիսի հնարավորություն կարող էր տալ «Արմենիկում» դեղամիջոցը, որը քսան տարուց ավելի է, ինչ կիրառվում է բժշկության մեջ և որի 30% մասնաբաժնի շահառուն Հայաստանի Հանրապետությունն է: Դրա նախատիպը ստեղծվել էր հատկապես կենդանական պոպուլյացիաներում շրջանառվող վիրուսային և բակտերիալ վարակների դեմ պայքարելու համար: Հետագայում դեղամիջոցը կատարելագործվել է, Հայաստանում անցել է կլինիկական փորձարկումներ, պաշտոնական գրանցում է ստացել և կիրառվել ՁԻԱՀ-ի և որոշ այլ հիվանդությունների բուժման ժամանակ: Կլինիկական փորձարկումների անցկացման հարցում մասնագիտացված և իր գործում լավ համբավ ունեցող FMD K&L միջազգային ընկերության հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել «Արմենիկումի» հակակորոնավիրուսային ազդեցությունը կլինիկական փորձարկումների ընթացքում ստուգելու վերաբերյալ, ընդ որում, պետությանը դա մեկ լումա գումար էլ չէր արժենալու: Ցավոք, այս գործընթացը հանդիպեց ՀՀ առողջապահության նախարարի տարօրինակ հակազդեցությանը: Բանն այն է, որ կլինիկական փորձարկումներ անցկացնելու վերաբերյալ հայտ ներկայացնելու համար հայտատու կազմակերպությունը պետք է նախապես պայմանագիր կնքի այն բուժհիմնարկի հետ, որտեղ նախատեսվում է այդ աշխատանքը կատարել: Այդ պայմանագիրն ունենալուց հետո միայն հայտատուն կարող է դիմել ՀՀ առողջապահության նախարարություն՝ վերջինիս համաձայնությունը ստանալու ակնկալիքով: Մարդիկ հանդիպել են ԱՆ ներկայացուցիչների հետ, որոնք առաջարկել են համագործակցել կորոնավիրուսով զբաղվող կոնկրետ բուժհաստատության հետ, իսկ հետո պարզվել է, որ ներքին կարգով առաջարկված բուժհիմնարկի ղեկավարին խորհուրդ է տրվել հեռու մնալ այդ գործից: Այսինքն, մի իրավիճակ է ստեղծվել, երբ պետական պաշտոնյան, անհայտ դրդապատճառներից ելնելով, փակել է պետական մասնաբաժնով դեղամիջոցի ճանապարհն, այն էլ այս ծանրագույն պայմաններում: Ըստ կլինիկական փորձարկումների նախատեսվող ծրագրի արդեն 18-20 օրվա ընթացքում հնարավոր կլինի գիտականորեն հիմնավորված ձևով պարզել «Արմենիկումի» հակակորոնավիրուսային արդյունավետության աստիճանը: Եթե հարցն անհարկի կերպով այսքան չձգձգվեր մենք առնվազն մեկ ամիս առաջ արդեն կունենայինք այս չարիքին հակազդելու միջոց: Դա կլինի Արտաշատի բժշկական կենտրոնում, թե մեկ ուրիշ բուժհաստատությունում, իմ համոզմամբ, այդ աշխատանքները ժամ առաջ պետք է մեկնարկեն: Իսկ նախարար Թորոսյանի այդօրինակ պահվածքի իրական պատճառների վերաբերյալ ես միայն ենթադրություններ կարող եմ անել: Այդ պահվածքի մասնագիտական բացատրությունը չի տրվում և, իմ կարծիքով, գոյություն չունի: Դրա համար է, որ ես այդ պահվածքը սաբոտաժ եմ որակում՝ պետական պաշտոնյայի գործողությունները պետությանը ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի վնաս են պատճառում: Հիրավի պետությունը վատ մենեջեր է: Ի դեպ, ընդգծեմ նաև այն, որ «Արմենիկում» դեղամիջոցը կողմնակի բացասական ազդեցություն չի թողնում՝ դեղամիջոցն ընդունած մոտ հինգ հազար հիվանդների հետ աշխատանքի փորձն է դա ապացուցել։

-Ձեր գրառման մեջ «Պլակվենիլ» դեղամիջոցի մասին էիք հիշատակե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD482.5488
EUR544556
RUR6.696.88
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր