Դեպի վեր

«Սեւակը լողանալու ժամանակ չունեցավ, որ ծխի հոտն անցներ:)». Անդրե Սիմոնյան

bravo.am05/20/2020, 7:30

«Սեւակը լողանալու ժամանակ չունեցավ, որ ծխի հոտն անցներ:)». Անդրե Սիմոնյան

Չեղարկված համերգներ, հետաձգված ծրագրեր, փոխարենը՝ մեկուսացում եւ նոր ստեղծագործություններ՝ ահա այսպես են անցնում «The Beautified Project» ռոք-խմբի վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանի կարանտինային օրերը Լոնդոնում: Խմբի երկրպագուներն արդեն երեք տարի է՝ սպասում էին մենահամերգի, եւ ապրիլի 6-ին կարծես իրականանալու էր թե՛ նրանց, եւ թե՛ խմբի անդամների ցանկությունը: Սակայն կորոնավիրուսի տարածումը պատճառ դարձավ համերգի չեղարկման, եւ բոլոր նրանք, ովքեր արդեն տոմսեր էին գնել, ստիպված էին դրանք վերադարձնել: Արդյո՞ք նոր համերգ կկազմակերպվի, այլ ի՞նչ ծրագրեր են հետաձգվել այս ընթացքում, եւ թե ինչպես են Սեւակ Ամրոյանի հետ որոշել տեսահոլովակ նկարահանել, Անդրեն պատմել է BRAVO.am-ին:«Ապրիլը բավական բուռն էր լինելու մեզ համար, քանի որ մենք պատրաստվում էինք մեր խմբի 15-ամյակին նվիրված համերգ ունենալ երեք տարվա դադարից հետո: Երեք տարբեր երկրներից հավաքվելու էինք «The Beautified Project»-ի բոլոր անդամներով: Երկար ժամանակ է՝ պատրաստվում էինք, քանի որ երեք տարի չնվագելուց հետո ես վերհիշում էի երգերի բառերը, երաժիշտներն՝ ամեն մեկն իր անելիքը: Մեր համերգից մոտ տասն օր առաջ էլ տեղի էր ունենալու «Adana Project» խմբի ալբոմի համերգ-շնորհանդեսը, որը նույնպես չեղարկվեց: Եվ այդպես ամեն ինչ հետաձգվել է անորոշ ժամանակով, քանի որ հստակ չգիտենք, թե երբ կնահանջի Covid-19-ը, բացի այդ էլ, «The Beautified Project»-ի դեպքում մի քիչ բարդ է նորից համերգի օրը հարմարեցնել խմբի բոլոր անդամների հետ: Բայց համերգն անպայման լինելու է, ուղղակի չեմ կարող ասել՝ երբ»,- հստակեցրեց Անդրեն:

5


Նա նշեց, որ այժմ գտնվում է Մեծ Բրիտանիայում, քանի որ մինչ կպատրաստվեր Հայաստան գալ, թռիչքները չեղարկվել են, եւ ինքը մնացել է ծնողների հետ: Ասաց՝ նույնիսկ ուրախ է այդ առիթով, քանի որ վերջապես հնարավորություն ունի երկար ժամանակ անցկացնել հարազատների հետ: Ինչ վերաբերում է ազատ ժամանակ ստեղծագործելուն, ապա երաժիշտը պատմեց, որ «The Beautified Project»-ի գործունեության դադարից հետո որոշ ժամանակ ինքն էլ էր դադար առել ու երգեր չէր գրում, զբաղված էր իր զուգերգերի ալբոմով: Բայց այժմ նորից սկսել է ստեղծագործել. «Այս պահին միայն երգեր գրելով եմ զբաղված, դեռ տրամադրված չեմ ստուդիա մտնել, համբերատար աշխատել, ձայնագրել, գործիքավորել այդ երգերը: Այնպես որ, առայժմ միայն ինքս եմ վայելում իմ նոր գրած երգերը, մինչեւ տեսնենք՝ ինչ կլինի ապագայում»:

Ապրիլի 26-ին Անդրե Սիմոնյանն ու Սեւակ Ամրոյանը միասին նոր տեսահոլովակ ներկայացրին՝ «Իմ խաղաղ երեկոն է հիմա» երգի հիման վրա: Ինչպես պարզվում է, Անդրեն ու Սեւակը տասը տարուց ավելի է՝ միմյանց ճանաչում են. ծանոթացել են 2009 թվականին՝ «Հայ Սուպեր Սթար 4» նախագծի շրջանակում, այդ ժամանակվանից մտերիմ ընկերներ են: Անդրեն պատմեց, որ միշտ ցանկացել են միասին մի որեւէ ժողովրդական-ռոք գործ թողարկել, բայց մինչ այդ որոշել են Վահան Տերյանի բանաստեղծություններից մեկի հիման վրա գրված երգի իրենց տարբերակը ներկայացնել: «Իմ խաղաղ երեկոն է հիմա» երգի երաժշտության հեղինակը Լեւոն Բարսեղյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Մարիամ Գեւորգյանը: Հոլովակում արտիս...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր