Դեպի վեր

Հայաստանի և Իտալիայի նախագահների հովանու ներքո կգործի իտալական արվեստի նմուշների ցուցադրություն

1in.am09/24/2020, 2:18

Հայաստանի և Իտալիայի նախագահների հովանու ներքո կգործի իտալական արվեստի նմուշների ցուցադրություն

Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների հովանու ներքո այսօր Հանրապետության նախագահի նստավայրում բացվել է իտալական արվեստի բացառիկ նմուշների ցուցադրությունը: «Պաոլո և Կարոլինա Ձանի» հիմնադրամից բերված և Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը պատկերող 18-րդ դարի չորս կտավները պատկանում են անվանի վարպետներ Ջովանի Անտոնիո Կանալետոյի, Բերնարդո Բելոտոյի, Ֆրանչեսկո Գվարդիի և Միկելե Մարիեսկիի վրձնին:

Բացելով ցուցահանդեսը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ այն Հայաստանի և Իտալիայի ժողովուրդների միջև թե՛ պատմական, թե՛ ներկայիս խորը, սերտ բարեկամական ու ջերմ հարաբերությունների վկայությունն է: «Ցուցահանդեսի մասին խոսել ենք մոտ մեկ տարի առաջ՝ Իտալիայի Հանրապետության նախագահի և դեսպանի հետ: Հավաքածուն այստեղ է Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի բարձր հովանավորությամբ,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: -Այս ցուցահանդեսն իրականում երկկողմ է, որովհետև, ըստ պայմանավորվածության, մենք ունենալու ենք մեր ցուցահանդեսն Իտալիայում, նկարները ցուցադրվելու են Իտալիայի նախագահի պալատում: Այն ծրագրվում է Հայաստանի նախագահի՝ Իտալիա նախատեսվող պետական այցի ընթացքում: Ես ծրագրում եմ ինձ հետ տանել մեր մեծագույն վարպետների մինչև մեկ տասնյակ գործեր»:

Անդրադառնալով ցուցադրված կտավներին՝ նախագահ Սարգսյանը դրանք համաշխարհային գեղանկարչության լավագույն նմուշներից է համարել: «Նկարները կապված են մի քաղաքի հետ, որը մեզ բոլորիս շատ մոտ է. խոսքը Վենետիկի մասին է: Իսկ այն մեզ մոտ է բազմաթիվ պատճառներով՝ ոչ միայն Մխիթարյան միաբանության, այլև հայ վաճառականների, ովքեր Վենետիկի հետ կապված են եղել դարեր,-ասել է Հանրապետության նախագահը: -Մինչև այսօր մենք հսկայական ներկայություն ունենք այնտեղ, Վենետիկի համալսար...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր