Դեպի վեր

«Նոր Հայաստանի» կոռուպցիան

7or.am02/16/2019, 1:06

«Նոր Հայաստանի» կոռուպցիան

«Նոր Հայաստանի» կոռուպցիան

Թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իրենց իշխանության օրոք կոռուպցիան վերացել է, այդուհանդերձ, դա այդպես չէ։ Մեղմ ասած՝ այդպես չէ։

Կոռուպցիան միայն վարչապետի կաբինետ մտնելիս կուլոն, մատանի, ոսկի, մարջան, ապարանջան տալը չէ։

Կոռուպցիան ու հովանավորչությունը միայն աներձագին կամ զարմիկին պատգամավոր, իսկ մյուս բարեկամներին այլ պաշտոնների նշանակելը չէ։

«Հեղափոխական» և «օրինական» կոռուպցիան

Կոռուպցիան կարող է նաև «հեղափոխական» և «օրինական» լինել։ Դրանց դրսևորումներից երկուսի մասին խոսվեց ԱԺ–ում՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ։ Մեկը ինքնախոստովանական ցուցմունք էր հիշեցնում, իսկ մյուսի մասին խոսեց Էդմոն Մարուքյանը։ Վերջինս փաստեր ներկայացրեց, թե ինչպես է Փաշինյանի թիմի կարկառուն ներկայացուցիչ, կրթության ու գիտության (նաև՝ մշակույթի, սպորտի, երիտասարդության, մանկության, մեծության, պատանեկության և հնարավոր այլ բաների) նախարար Արայիկ Հարությունյանն իր հովանավորյալին նշանակել Ագրարային համալսարանի ռեկտոր, որը առաջին քայլով ինքն իրեն նախորդի համեմատ բարձր աշխատավարձ է նշանակել ու գործի տեղավորել իր թիմակիցներին՝ նրանց համար էլ բարձր աշխատավարձեր սահմանելով։ Եվ այս ամենը՝ պետբյուջեի հաշվին։

Փաշինյանենք, փաստորեն, սեփական թիմակիցներին ու ֆեյսբուքյան ստատուսչիներին պետության հաշվին վարձատրում են։ Ի՞նչ է սա, եթե ոչ «օրինական» կոռուպցիա և հովանավորչություն։

Սրանք լոզունգ են սարքել «Մենք չենք թալանում»–ը և որպես «ադալժենի» են դա ներկայացնում, բայց զուգահեռաբար ձեռքները մտցրել են պետական գանձարանի մեջ ու դուրս չեն հանում։

Փաշինյանենց շանտաժն ու «հիմնավորումն» այն է, որ եթե չմտնենք պետբյուջեի գրպանը, ապա թալան կլինի նախկինի պես (ի դեպ, նախկինում պետբյուջեի թալանի գեթ մեկ դեպք այս իշխանությունը չի բացահայտել, ինչը վկայում է այն մասին, որ կա՛մ էն ժամանակ ստում էին ու պարզապես էժանագին «աչոկներ» հավաքում, կա՛մ հիմա իրենք են թալանում ու դրա համար էլ սուս են մնում նախկին թալանի մասով)։

Նախկինի պես թալան կա՞, թե՞ ոչ, չենք կարող ասել, բայց որ պետբյուջեի հաշվին սեփական թիմակիցներին ու ֆեյքերին պահելու հարց է լուծվում, դա ակնհայտ է։

Ինչ վերաբերում է կոռուպցիայի թեմայով ինքնախոստովանական ցուցմունք հիշեցնող հայտարարությանը, ապա դա արեց Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ է անում կառավարությունը, որպեսզի նախկին իշխանությունների ապօրինի ունեցվածքը պետականացվի, ու ստացված միջոցներն ուղղվեն բանակաշինությանը՝ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր դա արդեն տեղի է ունենում, և մենք բանակի կարիքների համար շատ դեպքերում մեխանիզմներ ենք գտնում, որ նախկինում կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գումարները վերադարձվեն ու ծառայեցվեն էդ նպատակներին։ Որոշ դեպքերում դրանք կարող են արտահայտված չլինել մեր բյուջեի մուտքերում, որովհետև ինչ–ինչ նկատառումներով դրանք կարող են օգտագործվել այլ եղանակներով։ Այսինքն՝ ոչ թե ուղղակի մո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր