Դեպի վեր

Հրայր Թովմասյանի տպավորությամբ՝ ՍԴ նախագահի ընտրությունը պայմանավորված է

azatutyun.am09/25/2020, 4:54

Հրայր Թովմասյանի տպավորությամբ՝ ՍԴ նախագահի ընտրությունը պայմանավորված է

Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի ընտրությունը կշարունակվի այսօր: ՍԴ նախագահի թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է, որն ինքնառաջադրվել է: Երեկ նիստը հարցուպատասխանի փուլում էր, այսօր, ամենայն հավանականությամբ, կլինի ՍԴ նախագահ ընտրելու քվեարկությունը:

Երեկվա նիստից հետո ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր տպավորությամբ` ՍԴ նախագահի ընտրությունը պայմանավորված է: «Երբ որ մնացել էր մեկ թեկնածու, ես դադարեցրել եմ նիստին իմ մասնակցությունը: Ինձ մոտ տպավորություն է, որ այս ամբողջն, ըստ էության, ուղղորդված ու պայմանավորված է», - ասաց Թովմասյանը: Վերջինս, հիշեցնենք, առաջադրել էր դատավոր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը ՍԴ նախագահի պաշտոնում։

Հարցին` եթե համարում է, որ այդ պրոցեսն իրավական չի, ինչո՞ւ է մասնակցում, թեկնածու առաջարկում, պատասխանեց. - «Ես ի սկզբանե արտահայտել եմ իմ դիրքորոշումը դատավորներից յուրաքանչյուրի նաև լեգիտիմության պակասի առումով և հստակ ֆիքսել եմ իմ կարծիքը նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ` ով ինչ աստիճանի լեգիտիմության պակաս ունի: Եվ պարոն Խաչատրյանի թեկնածության առաջադրումը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ ինքը այն չորս դատավորներից մեկն է, որը լեգիտիմության որևէ պակաս չունի»:

«Ազատության» հարցին՝ չնայած, որ ինքը առ ոչինչ է համարել սահմանադրական փոփոխությունները` հայտարարելով, թե օրինականության հետ խնդիր կա, շարունակում է աշխատել, դա ի՞նչ է նշանակում, ՍԴ նախկին նախագահը պատասխանեց. - «Օրինականության հետ խնդիր լինելը և իմ մասնակցելն ի՞նչ կապ ունեն իրար հետ: Ես ցանկացած եղանակով շարունակելու եմ պայքարել, պայքարել մինչև Հայաստանում այդ հարցում սահմանադրականությունը կվերականգնվի: Չեմ կարող ասել՝ երբ հաջողության կհասնեմ, որ օրը դա կլինի, բայց շարունակելու եմ»:

Շարունակելով իր տեսակետի մասին խոսել, թե իր տպավորությամբ սա ուղղորդված գործընթաց է, Հրայր Թովմասյանը մանրամասնեց. - «Որովհետև կային, իմ կարծիքով, այլ թեկնածուներ, պետք է առաջադրվեին, և երբ որ այլ թեկնածուներ չառաջադրվեցին, պարոն Խաչատրյանն էլ հանեց, ես ասացի, որ ես պարոն Խաչատրյանի հետ չեմ զրուցել, պ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր