Դեպի վեր

ՙ«Ես բիզնես չեմ անում, սա Աստծո կողմից տրված շնորհ է ». Աղավնի Նիկողոսյանը և թոռնիկը խնդիր ունեն/տեսանյութ/

henaran.am10/23/2017, 5:30

ՙ«Ես բիզնես չեմ անում, սա Աստծո կողմից տրված շնորհ է ». Աղավնի Նիկողոսյանը և թոռնիկը խնդիր ունեն/տեսանյութ/

Երգահան Աղավնի Նիկողոսյանի համար երգը իր էության անբաժանելի մասնիկն է: Մանուկ հասակից ստեղծագործող Աղավնի տատիկը այսօր թոռանը` Հակոբին է փոխանցում իր ապրած կյանքի գաղտնիքները և հորդորում է` պահպանել հայ երգի անաղարտության բանաձևը: Ծնողների աչքերում Աղավնի Նիկողոսյանը ցավ ու կարոտ տեսավ ու դարձավ ժողովրդական, ազգային երգի արարող և մեկնաբան:

«Ծնվել եմ Սիրիայում: Ծնողներս գաղթից մազապուրծ` այս երկրում էին հանգրվանել:Հետո ներգաղթեցինք հայրենիք և ես հենց հայրենիքում հաճախեցի դպրոց»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մուշ երկիր պապական», «Ախ տունս, տունս» և բազում այլ հայրենասիրակա երգերի հեղինակ Աղավնի Նիկողոսյանը:

«Ստեղծագործել եմ 7-րդ դասարանից, երբ սովորում էի Երևանի N 47-րդ դպրոցում: Քիմիայի ժամին ուսուցչուհին աշակերտներից մեկին կանչեց գրատախտակի մոտ, այդ ընթացքում ես գրասեղանի տակ պահած թղթի վրա արագ-արագ գրում էի: Ուսուցչուհին դա նկատել էր ու ինձ պարտադրեց գնալ գրատախտակի մոտ ու շարունակել դասը: Երբ ես գնացի, ուսուցչուհիս գրասեղանի տակից հանեց իմ գրած թուղթը ու կարդաց: Ավելի ուշ պահանջեց, որ շարունակեմ գրածս»,-պատմում է Աղավնի Նիկողոսյանը:

Հայրենասիրական մոտիվներով ստեղծագործող աղջնակը ամուսնանալուց հետո սկսեց քնարական երգեր գրել: Երկար ժամանակ լռում էր, բայց երգը պայթեց ու Աղավնի Նիկողոսյանը դարձավ իր հանդիսատեսի սիրելին:

«Երազ տեսա, ու մի տերտեր ինձնից պահանջեց, որ շարունակեմ գրել…»,-երգահանը հավատաց իր երազի իսկությանը ու իր երգերը նվիրեց մարդկանց:

Տատու աստվածատուր շնորհը փոխանցվեց նաև թոռանը` Հակոբ Ալիխանյանին:

«Ե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր