Դեպի վեր

Վարչապետ․ Պլանավորում ենք մինչև տարեվերջ շուրջ 500 հազար տնկի տնկել

azatutyun.am10/22/2019, 4:54

Վարչապետ․ Պլանավորում ենք մինչև տարեվերջ շուրջ 500 հազար տնկի տնկել

Մինչև 2050 թվականը Հայաստանի անտառածածկ տարածքները, ըստ կառավարության ծրագրի, պետք է կրկնապատկվեն:

Պաշտոնական տվյալների համաձայն, այժմ անտառածածկ է երկրի շուրջ 11 տոկոսը, չնայած այս հաշվարկն արվել է 90-ականներին։

2020-ի հոկտեմբերին մեկնարկում է 10 միլիոն ծառ տնկելու նախագիծը: Վարչապետ Փաշինյանի գնահատմամբ, այն լինելու է իրենց ռազմավարական ծրագրի իրագործման առաջին նշանակալի քայլը։

Վարչապետն այսօր մասնակցում էր «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» համաժողովին:

Փաշինյանն իր ելույթի ընթացքում ընգդծեց, որ ավելի քան 400 միլիոն դրամ են տրամադրել անտառավերականգման գործընթացն արդեն այս տարի սկսելու համար․ - «Այդ առումով մենք պլանավորում ենք 140 հեկտարի վրա մինչև տարեվերջ շուրջ 500 հազար տնկի տնկել»:

Փաշինյանը հիշեցրեց, որ իրենք էականորեն խստացրել են պատժամիջոցներն ապօրինի անտառահատումների համար։ Ըստ վարչապետի, այս փոփոխություններն ու ծրագրերն աննախադեպ են ու ցույց են տալիս իշխանությունների քաղաքական կամքը անտառների վերականգնման և անտառածածկ տարածքների ընդլայնման հարցում։

Այդուհանդերձ, ինչպես արձանագրում է Շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը, այս պահին բավարար քանակի տնկի չկա․ Հայաստանում կա ընդամենը երկու միլիոն որակյալ տնկի, մնացածը ներկրվելու է:

Ըստ փոխնախարարի, տնկիների քանակի պակասը ցույց է տալիս, որ տնկարանային տնտեսությունները նույնպես զարգանալու կարիք ունեն․ - «Մենք պետք է ունենանք ժամանակային տեխնոլոգիաներով տնկարանային տնտեսություններ, որովհետև 4-5 տարի հետո անտառածածկի կրկնապատկման համար մենք արդեն պետք է սկսենք տարեկան մինչև 30 մլն տնկի տնկել»:

Մելիքյանի խոսքով, կարևոր է ոչ միայն անտառների քանակն այլև որակը: Նա օրինակ բերեց․ - «Եթե ունեինք 100-120 տարեկան կաղնիներ, հաճար և այլն, իսկ այսօր ունենք 20 անգամ ավելի շատ 5 տարեկան նույն ծառերից, անհամեմատելի է: Նախկինում շատ ավելի արժեքավոր էր: Որովհետև անտառը միայն ծառերը չեն, անտառը էկոհամակարգ է, որ ծառայություն է մատուցում: Մասնավորապես մեր դեպքում շատ կարևոր է դրանց պաշտպանության գործառույթը»:

«Անտառների քանակը ոչ թե պետք է կրկնապատկվի, այլ ըստ էության՝ եռապատկվի: Պաշտոնական հաշվարկն արվել է 90-ականներին, ինչից հետո մեծ քանակությամբ ծառահատումներ են եղել», - ասում է բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը՝ շարունակելով․ - «Միջազգային կազմակերպությունն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.144.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր