Հայաստանը այս պահի դրությամբ չի պատրաստվում դիմել ԵԱՏՄ-ին՝ երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերի արտոնյալ ժամկետը երկարացնելու առաջարկով: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին,թե արդյոք կառավարությունը պատրաստվում է դիմել երրորդ երկրներից ապրանքների ներմուծման մաքսատուրքերի արտոնյալ ժամկետի երկարացման առաջարկով:
«Եթե խոսքը ավտոմեքենաների մասին է, ապա՝ ոչ: Դեռ ընդդիմադիր գործունեություն իրականացնելու ժամանակից էի ասում, որ անընդհատ հետաձգելն այնքան էլ ճիշտ քաղաքականություն չէ: Մենք պետք է մեր տնտեսական կառուցվածքները ֆիքսենք, արձանագրենք և աշխատենք զարգացման վրա՝ մեր արդյունավետության բարձրացման շնորհիվ»,-ասաց վարչապետ ու հավելեց, որ այս պահի դրությամբ այդպիսի ծրագրեր չկան:
Փաշինյանը նշեց՝ գնային առումով ժամանակին ունեցած մտահոգությունները շատ դեպքերում արդեն հաղթահարվել ...