Դեպի վեր

Քոչարյանի կալանքն ու Միհրան Պողոսյանի ազատությունը. դեսպանը դատախազի մոտ

1in.am06/26/2019, 7:42

Քոչարյանի կալանքն ու Միհրան Պողոսյանի ազատությունը. դեսպանը դատախազի մոտ

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին դատարանի որոշման հրապարակումից հետո տարածվեց տեղեկություն, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այդ տեղեկությունն, անկասկած, մեծ ուշադրության չէր արժանանա լրահոսում, կամ չէր արժանանա այդքան մեծ ուշադրության, եթե չլիներ հենց Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Վերաքննիչ դատարանի վճռի հանգամանքը, որը տեղի էր ունեցել այն պատճառով, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել էլ Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Սակայն առանձնահատկությունը չի ավարտվում միայն դրանով:

Ավելին, առավել մեծ հանգամանքն այն է, որ ՌԴ դեսպան Կոպիրկինը հունիսի 13-ին հանդիպել էր հենց Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ դրանից մեկ շաբաթ անց էլ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի: Թե ինչ է խոսել նրանց հետ ՌԴ դեսպանը, մեզ հայտնի չէ, քանի որ այդ կապակցությամբ հաղորդագրությունները շատ սուղ են եղել: Փոխարենը, բավականին հարուստ է Գլխավոր դատախազության հաղորդագրությունը, որը պաշտոնական արարողակարգային լեզվից եթե «թարգմանենք», ապա թողնում է բավականին «կենսուրախ» հանդիպման տպավորություն: Իհարկե, դա կարող է լինել խաբուսիկ, և իրականում ՌԴ դեսպանը գուցե մեկնել է Գլխավոր դատախազություն՝ իր դժգոհությունը հայտնելու: Մյուս կողմից, եթե Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի վճիռը Ռուսաստանում առաջացրել է դժգոհություն, ապա դեսպանը հազիվ թե գնար այն գլխավոր դատախազին հայտնելու: Առավել ևս, որ Ռոբերտ Քոչարյանին ու Հրայր Թովմասյանին հանդիպելուց հետո դա կլիներ կռվից հետո բռունցքների թափահարում:

Իրականում, և մենք առիթ ունեցել ենք խոսել այդ մասին տարբեր ձևաչափերում, Ռոբերտ Քոչարյանի գործի, կամ Հայաստանում ներքին գործընթացների վերաբերյալ ընդհանրապես ՌԴ վերաբերմունքը միարժեք գծերով գնահատելն ու դիտարկելը կլինի բավականին պարզունակ ու մակերեսային, քանի որ ներկայումս ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ աշխարհն է գտնվում բազմաշերտ տրանսֆորմացիաների փուլում: Ըստ այդմ, իրավիճակը գնահատել այն համատեքստում, որ Ռուսաստանը ամեն ինչ անում է Քոչարյանին պաշտպանելու և նրա միջոցով թավշյա հեղափոխությունը քանդելու համար, թերևս կնշանակի հեռանալ բուն իրողություններից: Ռուսաստանն ինքն էլ իրականում շատ լավ պատկերացնում է, որ Հայաստանում չկա հետդարձի հեռանկար, միաժամանակ հեռանկար չունի հայ-ռուսական հարաբերության ներկայիս բնույթը, կամ ավելի շուտ՝ անցյալի բնույթը, քանի որ ներկայումս մենք կարող ենք խոսել հայ-ռուսական հարաբերության անցումային բնույթի մասին: Ի դեպ, դրանով է նաև պայմանավորված, որ բավականին շոշափելի խուճապ կա անցյալի բնույթ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD393399
EUR414426
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր