Դեպի վեր

Կարվի ամեն ինչ՝ «Խոսրովի անտառի» կենսաբազմազանությունը վերականգնելու համար. Արծվիկ Մինասյան

armenpress.am08/18/2017, 8:25

Կարվի ամեն ինչ՝ «Խոսրովի անտառի» կենսաբազմազանությունը վերականգնելու համար. Արծվիկ Մինասյան

ՀՀ բնապահպանության նախարարությունը խոստանում է անել ամեն ինչ՝ առաջիկա տարիներին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հնարավորինս վերականգնված կենսաբազմազանության ամբողջական պատկերն ունենալու համար: Օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհն օգոստոսի 17-ին հաջողվել է մեկուսացնել և հանգցնել: Տարվում են աշխատանքներ փոքր ծխացող կետերի վերացման նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշել է. «Օգոստոսի 13-ին պարզելով հրդեհի ծավալները` ՀՀ Նախագահին, ՀՀ վարչապետին դիմելու անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի նրանց որոշմամբ միջազգային օժանդակություն խնդրենք: Միջազգային օժանդակության առաջարկ եղավ, որին արձագանքեց Ռուսաստանի Դաշնությունը և համապատասխան ինքնաթիռը ժամանեց Հայաստան: Օգոստոսի 16-ի երեկոյան հրդեհի հիմնական օջախները վերացված էին, ինչին նպաստեց նաև տեղացած, թեկուզ ոչ հորդառատ անձրևը: Ներկայում կան իրականացվելիք աշխատանքներ, որովհետև կան ծխացող օջախներ, որոնք պետք է հիմնավորապես վերացնել: Այս գործողությունները շարունակվում են, որում ընդգրկված են ՀՀ ԶՈՒ ծառայողները, ինչի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը»:

Նրա խոսքով՝ ծխի օջախները տորֆային զանգված են պարունակում, բարձր ջերմաստիճանը պահպանվում է, այդ պատճառով մարդու կանխարգելիչ միջամտությունը յուրաքանչյուր ծխի օջախում պարտադիր է:

Վնասի մասին խոսելիս, պետք է նկատի ունենալ, որ «պետական արգելոց» կարգավիճակը նշանակում է, որ կենսաբազմազանությունն այնտեղ թանկ է գնահատվում պետության համար: Եթե այլ տարածքներում նման կորուստը մեկ միավոր է գնահատվում, ապա հատուկ պահպանվող տարածքներում այն նյութականի վերածած` բազմապատկվում է 5-ով:

«Գիհու պարագայում, մեր կորստի առանձնահատկությունն այն է, որ այս ծառատեսակները դժվար աճող են, գրեթե անհնարին` վերականգնման տեսակետից և այս առումով, այս վնասին չափման միավոր չկա: Մյուս կողմից գիհին իր կենսամիջավայրում հնարավորություն է տալիս առանձին կենդանատեսակների գոյությանը, ինչպիսին օրինակ սև անգղն է, որը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ապրում է հենց այս կենսամիջավայրում: Նույնը նաև կովկասյան ընձառյուծն է: Կան սողունների մասով կորուստներ, խոշոր կենդանիների կորուստների մասին դեպքեր չունենք, ի ուրախություն մեզ, բայց ունենք տեղափոխություն այլ վայր, բայց այս պահին դժվար է ասել, թե ուր: Դրա համար մեր երկրորդ կարևոր գործողությունն այն է եղել, որ Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է հսկողություն իրականացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքներում, այն որսահանդակներում, որտեղ կարող են տեղափոխվել այդ կենդանիները` որպեսզի որսի սահմանափակումներ կիրառենք և թույլ չտանք, որ այս աղետի հետևանքով լուրջ վնաս պատճառվի մեր կենդանական աշխարհին: Միջազգային կազմակերպություններից արդեն ունենք աջակցության առաջարկներ, բնական վերականգման շրջանակներում, հակահրդեհային միջոցառումներն առավել ուժեղացնելու, տեխնիկական զինվածությունն ավելի հզորացնելու առումով, և դա` միայն «Խոսրովի անտառ» պետական արգելոցին չի վերաբերում, այլ բոլոր հատուկ պահպանվող տարածքներին: Մենք կարևոր չենք համարում ասեկոսեներին պատասխանելը, այլ գերխնդիրը հրդեհն արագ հանգցնելն էր, սակայն ես տեղեկացել եմ, որ տեղեկատվություն է տարածվել, թե հատուկ պահպանվող տարածքները միայն այս հրդեհից հետո են հսկողության տակ վերցվել, կամ այնտեղ ուժեղացված հսկողություն իրականացվել: Դա այդպես չէ, դեռևս սույն թվականի հուլիսի 17-ին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով բոլոր ԲՀՊՏ-ներում ուժեղացված ամենօրյա, ամենժամյա հսկողության համակարգ է սահմանվել, բոլոր սարքավորումները բերվել են առաջնակարգ պատրաստվածության վիճակի, որովհետև հրդեհի հավանականությունը շատ մեծ էր, պարզ է, որ 42 աստիճանում հրդեհավտանգ վիճակն շատ ավելի է բարձրանում: Մենք պարբերաբար` ամեն օր, յուրաքանչյուր տարածքի վերաբերյալ ստանում ենք տեղեկատվություն»,-ասել է նախարարը:

Օրինակ, «Սևան» ազգային պարկի տարածքում այս օրերին երկու հրդեհ է բռնկվել, որոնք արագ կարողացել են չեզոքացնել: «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում հուլիսի 14-ին ժամը 14.00-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում թշնամու կրակահերթից հրդեհ էր բռնկվել մեկ հեկտարի վրա: Մյուս տարածքներում դեպքեր չեն գրանցվել, բայց հրդեհավտանգ իրավիճակը դեռևս պահպանվում է:

«Ավելին ասեմ`ՀՀ կառավարության որոշմամբ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ն ամենաբարձր հրդեհային վիճակն է սահմանվել, կառավարությունը շատ լավ գիտակցում է, որ բոլոր կառույցները պետք է առաջնային պատրաստվածության վիճակում լինեն: Երբեմն հրապարակային կարծիքներ են հնչում, թե պետք է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում պահպանության ռեժիմ սահմանվի: Արգելոցը ինքը` ամենաբարձր ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր