Դեպի վեր

Համավարակը կիջեցնի բախումների ինտենսիվությունը, սակայն դժվար թե փոխի զարգացման տրամաբանությունը

armenpress.am03/26/2020, 10:54

Համավարակը կիջեցնի բախումների ինտենսիվությունը, սակայն դժվար թե փոխի զարգացման տրամաբանությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, բոլոր երկրներին կոչ է արել դադարեցնել կրակը «աշխարհի բոլոր անկյուններում», չեղարկել սանկցիաներն ու ջանքերը ներդնել ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։ Առայժմ միջազգային բախումներն ու սանկցիոն հակասությունները պահպանվում են իներցիայի ուժով, բայց նաեւ՝ ավելի նվազ արագությամբ։ Ինչպես երեւում է, համավարակը կիջեցնի նրանց ինտենսիվությունը, սակայն դժվար թե փոխի զարգացման տրամաբանությունը։

Թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչերն ինչպիսի արձագանք կգտնեն «Մեծ քսանյակի» առաջնորդների շարքում, պարզ կդառնա այսօր, քանի որ նրանք տեսակապի միջոցով հատուկ գագաթնաժողով կանցկացնեն՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։ Դեռ բարդ է ենթադրել, որ բախումների կողմերը վայր կդնեն զենքը եւ կմիավորեն ընդդեմ հիվանդության։ Փորձագետների կարծիքով՝ կորոնավիրուսն ավելի շատ հեռացնում է երկրներին, քան միավորում։

«Նույնիսկ վիրուսին դիմակայելու շրջանում ուժեղ է հին մոտեցումների իներցիան։ Վիրուսի մասին իմացանք տարվա սկզբին, սակայն դա չկասեցրեց ռազմական գործողությունները Սիրիայում, խախտեց կրակի դադարեցման ռեժիմը Լիբիայում»,- «Իզվեստիային» ասել է Միջազգային գործերով ռուսաստանյան խորհրդի ղեկավար Անդրեյ Կորտունովը։

Առայժմ աշխարհի միասնության նոր ընկալում չկա։ Դա, իհարկե, չի խանգարում, որպեսզի երկրներն օգնեն միմյանց։ Սակայն այսօր մենք տեսնում ենք, որ կորոնավիրուսը բաժանում է աշխարհը։ Փորձենք հասկանալ, թե աշխարհում մոլեգնող վիրուսն ինչպես կազդի Սիրիայում եւ Լիբիայում ընթացող բախումների վրա։

Սիրիա

Տեւողությունը՝ 2011 թ. մինչ օրս։ Փախստականների թիվը՝ 5,6 մլն։ Ներքին տեղահանված անձինք՝ մոտ 6,2 մլն։

Առաջին եւ առայժմ կորոնավիրուսով վարակված միակ դեպքը Սիրիայում գրանցվել է մարտի 22-ին։ Մինչ այդ երկիրը Լիբիայի, Յեմենի ու Հարավային Սուդանի հետ միասին Մերձավոր Արեւելքի այն երկրների քառյակում էր, որտեղ վիրուսը չէր ներթափանցել։ Օրերս սիրիական իշխանությունները փակեցին բոլոր սահմանային անցակետերը եւ միջքաղաքային տրանսպորտային հաղորդակցությունը, դադարեցրեցին պարապմունքները դպրոցներում եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում, փակեցին շիիթական սրբավայրերի մուտքերը։

Սիրիայում կորոնավիրուսի դեմ պայքարը բարդանում է այն պատճառով, որ երկիրը ենթարկվել է միջազգային սանկցիաների. հենց դրանց պատճառով սիրիացիները դեղեր ու բժշկական սարքավորումներ չեն ստանում։ Փորձագետների գնահատականներով՝ պանդեմիան ոչ մի կերպ չի անդրադարձել իրերի վիճակի վրա սիրիական Իդլիբ նահանգում, որը վերջին ամիսներին կոնֆլիկտի գլխավոր խնդրահարույց կետն է։

Հնարավոր է, իհարկե, որ Թուրքիան, Ռուսաստանն ու Սիրիան իրենց ուշադրությունը ժամանակավորապես բեւեռեն իրենց երկրների ներքին խնդիրների վրա։ Սակայն Անկարայի զինված ուժերն առայժմ շարունակում են մնալ Իդլիբի այն մասում, որը վերահսկվում է թուրքամետ խմբավորումների ու ահաբեկիչների կողմից։ Եվ չարժե խոսել այն մասին, որ վիրուսը երկար ժամանակով կայունության կհանգեցնի։

«COVID—19»-ը միեւնույն ժամանակ չի խանգարել ռուս-թուրքական շփումներին։ Մարտի 23-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ...

Անհանգստացնում է իրավիճակը հատկապես տեղահանված անձանց համար նախատեսված Ալ-Հոլի ճամբարներում, որտեղ նաեւ ԻԳԻԼ-ի մարտիկների ընտանիքներ կան, ինչպես նաեւ Սիրիայի հարավում գտնվող Ռուկբանը։ Երկուսն էլ Դամասկոսի տեսադաշտից դուրս են. առաջինը վերահսկում են քրդական ռազմականացված ջոկատները, իսկ երկրորդը՝ «Մահավիր աս-Սաուրի» մարտիկները։ Ալ-Հոլում ապրում է ավելի քան 70 հազար մարդ, որոնց մեծ մասը կանայք եւ երեխաներ են։

Երկրի հյուսիս-արեւմուտքում դժվար է վերահսկել էպիդեմիոլոգիական մթնոլորտը։ Իրավիճակին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ մշակելով քայլեր, որոնք ներառում են անցակետերում մ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD502509
EUR548561.5
RUR6.46.7
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր