Դեպի վեր

Հինգերորդ շարասյունը կարծում է, թե մոտենում է վերջնական քայլ անելու պահը

1in.am07/5/2020, 1:48

Հինգերորդ շարասյունը կարծում է, թե մոտենում է վերջնական քայլ անելու պահը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը:

Պարոն Ավետիսյան, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայռուսական հարաբերություններին առնչվող նամակ է տարածել և նշել, որ կանի ամեն ինչ` կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները: Ի՞նչ դիտարկումներ ունեք, արդյո՞ք փորձ է արվում Ռուսաստանը ներքաշել ներքաղաքական պրոցեսների մեջ:

– Ռուսաստանը ներքաշված է Հայաստանի ներքաղաքական կյանքում, այդպիսի բաներ ասող ուժերն էլ Ռուսաստանի շահերի սպասարկողներն են: Նորություն չէ և, բնականաբար, մեր՝ որպես ժողովրդի, որպես սուվերենի թիվ մեկ խնդիրն է ինքնամաքրվել, որպեսզի կարողանանք վերջապես ինքնիշխան պետություն ստեղծել: Երբ խոսում էինք լյուստրացիայի անհրաժեշտության մասին, այդ թվում՝ քաղաքական, գործակալական, խոսում էինք այն մասին, որ պետք է անցումային արդարադատություն լինի, որ դավաճան ու նախկին ռեժիմների մաս կազմած կուսակցությունների, նրանց պարագլուխների գործունեությունն արգելվի, այդ ամենը ընդունվեց: Ընդհակառակը՝ նրանց հետ գործարքներ տեղի ունեցան, այսօր ահա, խնդրեմ, պատկերը սա է: Մեզ կանգնեցնում են պետականության ճգնաժամի առաջ այս շրջանակները, դրանցից պետք է Հայաստանն ու Հայաստանի քաղաքական դաշտը հնարավորինս ազատել, ձևն էլ արդեն ասացի:

Ի՞նչն է պատճառը, որ Ռուսաստանն այդքան ցավոտ է ընդունում մեր ներքին, ինքնիշխան որոշումներ կայացնելը, օրինակ, հայկական մուլտիպլեքսում փոփոխություններ կատարել...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR419430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր