Դեպի վեր

Շարապովայի՝ 3D տպիչով ստեղծված զգեստը, Մուրի բաց ուսերը, Շեյքի «մերկ» եւ Չոպրայի խայտաբղետ կերպարները՝ The Fashion Awar

bravo.am12/1/2021, 12:00

Շարապովայի՝ 3D տպիչով ստեղծված զգեստը, Մուրի բաց ուսերը, Շեյքի «մերկ» եւ Չոպրայի խայտաբղետ կերպարները՝ The Fashion Awar

Լոնդոնի «Ալբերտ հոլում» կայացել է նորաձեւության աշխարհի հեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ The Fashion Awards 2021-ը: Բրիտանական նորաձեւության խորհուրդը պարգեւատրել է ոլորտում մեծ ներդրումներ ունեցող մարդկանց: Հյուրերի կազմն իսկապես աստղային է ստացվել, որոնք ժամանել են աշխարհի տարբեր երկրներից, կարմիր գորգն էլ՝ ցնցող: Գլխավոր մրցանակին՝ «Տարվա դիզայներ», արժանացել է Dior-ի տղամարդկանց ու Fendi-ի կանանց զգեստների բաժնի ստեղծագործական տնօրեն Կիմ Ջոնսը: 2021-ի լավագույն երիտասարդ դիզայները LVMH-ի հաղթող Նենսի Դոջական է:

24


Իզաբելա Բլոուի անվան մրցանակը, որը տրվում է մշակույթի, արվեստի ու նորաձեւության մեջ ներդրման, ինչպես նաեւ գենդերային անհավասարության դեմ պայքարելու համար, ստացել է Dazed ամսագրի խմբագիր Իբ Կամարան, որը վերջերս H&M-ի հետ երեկոյան զգեստների կապսուլային հավաքածու է թողարկել:

Leaders of Change հատուկ մրցանակներ են հանձնվել օրեր առաջ 41 տարեկանում քաղցկեղից մահացած դիզայներ Վիրջիլ Աբլոյին, Կիմ Ջոնսին, Դեմնա Գվասալիային, Ջոնաթան Անդերսոնին ու Ալեսանդրո Միկելեին: Վերջինս ստացել է նաեւ Trailblazer Award հատուկ մրցանակը՝ նորաձեւությանը նորովի անդրադառնալու համար: «Ականավոր նվաճումների» մրցանակն էլ ուղեւորվել է ԱՄՆ՝ Թոմի Հիլֆիգերին:

2020-ին կազմակերպիչները հրաժարվել էին հիմնական անվանակարգերի հաղթողներին հայտարարելուց. այն ժամանակ դիզայներները պարգեւներ են ստացել կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը հաղթահարելուն ուղղված ջանքերի համար:

24


Այս տարվա հյուրերը շատ էին՝ դերասաններ, հաղորդավարներ, մարզիկներ, երգիչներ, որոնք կրում էին բրիտանացի դիզայներների գլուխգործոցները:

Ամենաինքնատիպ զգեստներից մեկով ներկայացել է թենիսիստուհի Մարիա Շարապովան: Նա կրել է Iris van Harpen-ի զգեստ, որի թափանցիկ կտորը ստացվել է 3D տպիչի միջոցով: Զգեստը կարվել է վերամշակված պլաստիկից:

«1 տարի, 800 ժամ ձեռքի աշխատանք, հարյուրավոր վերա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր