Դեպի վեր

Վախ եւ ատելություն Բաքվից. ինչու է աղմկում Ալիեւը

armtimes.com12/2/2019, 3:00

Վախ եւ ատելություն Բաքվից. ինչու է աղմկում Ալիեւը

Վերջին ամիսների ընթացքում ադրբեջանական քարոզչությունը կենտրոնացել է Գարեգին Նժդեհի անձի վրա: Նժդեհի վերաբերյալ վարկաբեկումները հատկապես ակտիվացան հոկտեմբերի 11-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հատնի ելույթից հետո, որում նա մեղադրանք հնչեցրեց թե իբր Հայաստանում «հերոսացվում է ֆաշիզմը»:

Դրանից հետո ադրբեջանական մամուլը սկսել է Նժդեհին մեղսագրել նացիստական Գերմանիայի Զինված ուժերի՝ Վերմախտի կազմում «Հայկական լեգեոնի» ստեղծումը եւ ղեկավարումը: «Հրեա փորձագետ» ներկայացվող անձանց միջոցով ադրբեջանական մամուլը ակտիվ շրջանառում է ցեղակրոնության՝ որպես «հայկական ֆաշիզմի եւ հակասեմիտության» թեզը: Այդ համատեքստում «Հայկական լեգեոնին» եւ Նժդեհին վերագրվում են «բազմաթիվ հրեաների ոչնչացումը» եւ «մարդկության դեմ հանցագործությունները»:

Շատ է խոսվել այն մասին, թե իրականում ինչի համար է ըստ արժանվույնս հերոսացվում Նժդեհը: Սակայն առավել կարեւոր է հասկանալ, թե ինչու է նրա դեմ քարոզչական արշավ սկսվել եւ ինչն է նենգափոխվում այդ արշավի ընթացքում:

Ցեղակրոնության հիմնական խնդիրը Հայկական լեռնաշխարհի վերամիավորումն է՝ միասնական հայկական պետության շրջանակներում։ Այն կենտրոնական է համարում ցեղը՝ ազգությունը, սակայն, ի տարբերություն նացիզմի, չունի ծավալապաշտական նկրտումներ: Ցեղակրոնությունը զերծ է նաեւ որեւէ ազգի, ռասայի կամ էթնիկ խմբի ընտրյալության կամ բացառիկության ուսմունքից: Այն չի ստորադասում ո՛չ հրեաներին, ո՛չ մեկ այլ ազգի: Թուրքն էլ թշնամի է համարվում այնքանով, որքանով բնաջնջել է սեփական հայրենիքում բնակվող հայության զգալի մասին եւ տիրել այդ հայրենիքի տարածքներին: Ավելին՝ զավեշտալի է ծավալապաշտության համար մեղադրվել մի երկրի կողմից, որը պարբերաբար հայտարարում է, թե իբր շուտով վերականգնելու է պատմական արդարությունը հարեւան երկրի մայրաքաղաքի «ազատագրությամբ»:

Նժդեհի եւ «Հայկական լեգեոնի» առնչությունները սահմանափակվում են զորամիավորման սաղմնային փուլում հայերի խումբ հավաքագրելով, որը պետք է օգտագործվեր Գերմանիայի կողմից Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմում: հետագա շփումները Գերմանիայի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հիմնականում եղել են նամակագրության տեսքով: Նժդեհը հեռու է եղել նաեւ լեգեոնի հրամանատարությունից: Ինչ վերաբերվում է լեգեոնի իրագործած «մարդկության դեմ հանցագործություններին», ապա բավական է միայն նշել, որ արեւելյան ճակատում կռվող ստորաբաժանումների մեծ մասը շուտով տեղափոխվել են թիկունք՝ Նիդերլանդներ, Բելգիա, Ֆրանսիա, քանի որ «չէին արդարացրել» հրամանատարության սպասելիքները: Հայ զինվորները, որոնց զգալի մասը ռազմագերու կարգավիճակով էր հայտնվել «Հայկական լեգեոնում», զանգվածաբար լքում էին Վերմախտի լեգեոնի կազմը եւ հանձնվում ԽՍՀՄ բանակին: Գրանցվել են նաեւ զենքով հակառակորդի՝ ԽՍՀՄ բանակի կողմը անցնելու, ինչպես նաեւ պարտիզանական ջոկատներին միանալու դեպքեր: Դաշնակիցներին էին հանձնվում նաեւ արեւմտյան ճակատում հայտնված հայ զինվորները:

Նույնը չի կարելի ասել նախ «Կովկասա-մուսուլմանական լեգեոնի», իսկ 1942թ. արդեն «Ադրբեջանական լեգեոնի» մասին, որը պատժիչ գործողությունների ընթացքում աչքի էր ընկնում յուրահատուկ դաժանությամբ: Հատկապես աչքի էր ընկել 111-րդ ադրբեջանական գունդը, որը ՍՍ-ի ուժերի հետ համատեղ մասնակցել է 1944թ. Վարշավայի ապստամբության ճնշմանը: Դրա ընթացքում զոհվել է տարբեր տվյալներով 100-ից 130 հազար քաղաքացի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր