Դեպի վեր

Ռոբերտ Քոչարյանի խոստովանությունը՝ բաց տեքստով

armtimes.com09/14/2018, 2:48

Ռոբերտ Քոչարյանի խոստովանությունը՝ բաց տեքստով

Ինչու Քոչարյանի ինտենսիվ ինքնաքարոզչությունը, եթե մեղմ արտահայտվենք, չի օգնում նրան որեւէ շոշափելի վարկանիշ ձեռք բերել, իսկ եթե անկեղծ խոսենք, ավելի է խորացնում նրա նկատմամբ առկա բացասական վերաբերմունքը, եւ կոնսոլիդացնում հանրության բացարձակ մեծամասնությանը հակառակ բեւեռում: Թերեւս դա առեղծված է Քոչարյանի համար:

Իսկ պատասխանը շատ պարզ է: Նա իր հարցազրույցներում խոսում է այնպիսի «փաստերի» վրա հիմնվելով, որոնց մասին յուրաքանչյուրը գիտի ամբողջ ճշմարտությունը: Իսկ այդ ճշմարտությունը Քոչարյանի բերած «փաստերի» ճիշտ հակառակն է: Օրինակ. Երեկ «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում, թե՛ թավշյա հեղափոխության եւ թե՛ Մարտի 1-ի իրադարձությունների մասին խոսելիս հիմնվում է իր եւ Սերժ Սարգսյանի օրոք անցկացված, այսպես կոչված, ընտրությունների պաշտոնական արդյունքների վրա:

«Ինձ զարմացրեց այն, որ գործընթացի ղեկին կանգնեց Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում ընդամենը 9 պատգամավոր ունեցող դաշինքի ղեկավարը»,- իր զարմանքն է հայտնում Ռոբերտ Քոչարյանը: Կամ. «նրանք սկսել էին մի գործընթաց, որը փաստացի խաղաղ հանգուցալուծում չուներ: Երբ հավաքում ես ձայների 21.5%-ը եւ քեզ «ընտրված նախագահ» ես հռչակում, նախապայմաններ ես ստեղծում «Մարտի 1-ի» համար»,- խոսելով 2008-ի հետընտրական գործընթացների մասին, ասում է Քոչարյանը:

Նման «փաստերը» վերլուծության հիմքում դնելը կարող է նշանակել ընդամենը երկու բան: Կամ Ռոբերտ Քոչարյանը ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչպես են անցել այդ «ընտրությունները», կամ էլ շատ լավ գիտի, ու դրանով նա մանիպուլյացիա է անում: Եթե չգիտի ու այդ տոկոսները հիմք է ընդունում, ապա միանշանակ սխալ արդյունքի է հանգելու եւ հանգում է: Իսկ եթե գիտի, բայց մանիպուլյացիաների է դիմում, ապա կրկին սխալ արդյունքի է հանգելու եւ հանգում է: Ամբողջ խնդիրն այն է, որ հանրությունը լավ, չափազանց լավ գիտնի ընտրությունների իրական արդյունքները: Շատ լավ գիտի, թե ինչպես են ստացվել այդ տոկոսները, որոնց վրա հենվում է Քոչարյանը: Ընտրակաշառքներ, ադմինիստրատիվ ռեսուրսի զանգվածային կիրառում, ուժայինների միջոցով ընդդիմախոս թեկնածուների կողմնակիցների չեզոքացում, թաղային կրիմինալի գրոհներ...Քանի մարդ է անցել այդ «տեխնոլոգիաների» միջով: Քանի մարդ է իր մաշկի վրա զգացել այդ «տեխնոլոգիան»: Այստեղ պարզ թվաբանություն է: Ընդամենը մի 2 միլիոն ընտրող ունեցող Հայաստանում 2 միլիոնն էլ դա զգացել է: Ու այդ երկու միլիոնից քանի՞սը կարող է հավատալ, որ Քոչարյանի նշած տոկոսները որեւէ առնչություն ունեն իրականության հետ: 1 տոկո՞սը, 3 տոկո՞սը...: Այ, հենց այդքանն էլ Ռոբերտ Քոչարյանի կողմն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր