Դեպի վեր

Թբիլիսիում Մեծ Լոռեցու ծննդյան օրը նշվեց տիկնիկային թատրոնի բացմամբ

henaran.am02/20/2018, 12:42

Թբիլիսիում Մեծ Լոռեցու ծննդյան օրը նշվեց տիկնիկային թատրոնի բացմամբ

Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: 2018 թվականի փետրվարի 19-ին, ավանդույթի համաձայն, թբիլիսահայերը այցելեցին հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, որտեղ ամփոփված է Մեծ Լոռեցու աճյունը: Մտավորականները, գրականության, մշակույթի և հասարակական գործիչները, մայր հայրենիքից օրվա առիթով ժամանած հյուրերը ծաղիկներով զարդարեցին Մեծ բանաստեղծի տապանաքարն ու այստեղ հանգչող ազգի արժանավոր զավակների շիրիմները:

Մեծն Թումանյանի գերեզմանի մոտ,Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ: Հավարտ արարողության դիմելով ներկաներին, Վազգեն Սրբազանը գնահատանքի խոսքեր ուղղեց ներկաներին ազգի մեծերի հիշատակը պահելու և սերունդներին փոխանցելու համար: Թեմակալ առաջնորդը անդրադարձ կատարեց վաղամեռիկ բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի կողմից Թբիլիսիում հաստատված Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը գիրք նվիրելու ավանդությանը: Հավատարիմ այս գործողությանը, արդեն բանաստեղծուհու դուստրերը՜Մարինեն և Գայանեն, ներկաներին նվիրեցին ինչպես Անահիտ Բոստանջյանի գրադարանից գրքեր, այնպես էլ օրերս լույս տեսած նրա նոր ժողովածուն: Ներսիսյան դպրոցի շրջանավարտների լուսանկարները և կենսագրություններն ամփոփող հնագույն ալբոմը «Հովհաննես Թումանյանի տանը» նվիրեց լրագրող Գոհար Մազմանյանը:

Մեծ Լոռեցու ծննդյան օրվա տոնակատարությունը շարունակվեց Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում, որտեղ սպասում էր գեղեցիկ անակնկալ: Տասնյակ տարիների ընդմիջումից հետո Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրվան նվիրվեց տիկնիկային թատրոնի բացումը նրա անմահ «Շունն ու կատուն» լեգենդի բեմականացմամբ:

Թումանյանի տան հյուրընկալ սրահում տեղեր էին զբաղեցրել օրվա առիթով Երևանից ժամանած հյուրերը, Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, թբիլիսահայ մտավորականներ, համայնքային կառույցների ղեկավարներ և անդամներ:

Թեմի ծխական խորհրդի անդամ Ալեքսանդր Ութմազյանի ընտանիքի նվիրած փափուկ բարձերին հարմար տեղավորվել էին Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանիսաները, սպասելով իրենց լավ ծանոթ «Շունն ու կատուն» լեգենդը՝ հայերեն խոսող տիկնիկների խաղին, այդպիսով դառնալով հայկական տիկնիկային թատրոնի առաջին հանդիսատեսը:

Ու բացվեց նորաստեղծ տիկնիկային թատրոնի գեղեցիկ և շքեղ ձևավորված բեմի վարագույրը որպես նվեր Թումանյանին՝ իր ծննդյան օրը, իր իսկ տանը:

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի դերասաններ Աշոտ Սիմոնյանի, Արեն Մկրտչյանի, Էդիտա Զոհրաբյանի և հիմնադիր Արմեն Հովհաննիսյանի կողմից տիկնիկների վարպետ խաղով, դերասանական ճիշտ շարժումներով, հնչեղ խոսքով ներկայացվեց միշտ արդիական «Շունն ու կատուն», անջնջելի տպավորություն թողնելով ներկաների վրա:

Բանախոսները՝ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի փոխտնօրեն Անի Եղիազարյանը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը,Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետ Հարություն Հայրապետյանը, Պետրոս Ադամյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը իրենց խոսքում երևույթ անվանեցին Թբիլիսիում տիկնիկային թատրոնի բացումը, որը պետք է դառնա հայ մշակույթի զարգացման,հայ երեխայի հայեցի դաստիարակաթյան ուղղությամբ կատարված նոր քայլ, բարձր գնահատեցին տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի իրականացրած ստեղծագործական մեծ աշխատանքը, առաջարկելով իրենց աջակցությունը և համագոր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր