Դեպի վեր

Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն Էրդողանին հեռուստաբանավեճի է հրավիրել

armenpress.am06/19/2018, 6:12

Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն Էրդողանին հեռուստաբանավեճի է հրավիրել

Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Մուհարեմ Ինջեն գործող նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է հեռուստատեսային բանավեճի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Ինջեն թվիթերում գրառում է արել, որում ասվում է. «Քո ուզած հեռուստաալիքով, քո ուզած ժամանակ պատրա՞ստ ես 81 մլն մարդու առաջ խոսել կրթության, տեխնոլոգիաների և տնտեսության մասին»:

Նշենք, որ քեմալական կուսակցության թեկնածուն բազմիցս նախընտրական քարոզարշավի ժամանակ հրավիրել է Էրդողանին բանավեճի: Վերջին անգամ նա նման հայտարարություն էր արել Յալովայում կազմակերպված հանրահավաքի ժամանակ՝ կոչ անելով Էրդողանին գալ և խոսել տնտեսության մասին: Էրդողանը, սակայն, հրաժարվել էր հրավերից՝ ասելով. «Առանց ամաչելու հեռուստաեթերի է հրավիրում: Մեր միջոցով իր համար ուզում է հեղինակություն ապահովել»:

Թուրքիայում հունիսի 24-ին նախատեսված են արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ:

Նախագահական ընտրությունների թեկնածուներն են՝ գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «Լավ» կուսա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր