Դեպի վեր

Րաֆֆու կտակը

1in.am09/22/2017, 7:35

Րաֆֆու կտակը

Առաջիկա ամիսներին «Ժառանգությունը» նախաձեռնելու է պայքար՝ կանխելու Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը: Այսօր կուսակցության 15-ամյա տարեդարձին պատասխանելով լրագրողների հարցին, կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե այժմ ժողովրդի տրամադրություններն են շոշափում, ակտիվացնում մարզային կառույցները:

«Եթե ժողովուրդն այդ պահանջարկը ներկայացնի, եթե ժողովուրդն ուզում է փոփոխություն, պատրաստ է նաև ակտիվ, նախաձեռնող քայլերի, ինչու չէ, մենք պետք է հրապարակային, հանրային քայլերով ամեն ինչ անենք, որ տեղի չունենա այդ մենիշխանության շարունակությունը: Մենք կարծում ենք, որ դա կործանարար կլինի մեր ապագայի համար: Կարող եք գարնանը ընդառաջ՝ «Ժառանգությունից», և ոչ միայն «Ժառանգությունից» սպասել ակտիվ նախաձեռնություններ»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինիս հետևողականությունը նախանձ է շարժում` չնայած այն հանգամանքին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հարկ չի համարում պարզաբանել, թե ինչ եղավ ամռանն իր կողմից խոստացված կուսակցությունների խոշորացման ծրագիրը, որը ներկայացվում էր որպես կազմակերպչական մի բանալի, որի միջոցով իրականություն պետք է դառնար «թավշյա հեղափոխությունը»: Կարևորն այն է, որ «Ժառանգությունը» հետևողական է Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարի կանխման հարցում` չնայած այն հանգամանքին, որ գործող նախագահը դեռ խնամքով թաքցնում է իր ապագա քաղաքական ծրագրերը:

Զավեշտն այն է, որ ապրիլյան ընտրություններում ձախողված քաղաքական դաշինքի առաջնորդներից մեկը համառորեն խոսում է մի հարցի մասին, որն ապրիլյան ընտրություններից հետո քաղաքական մեծամասնության որոշման տիրույթում է: Եթե մեր ընդդիմությանը կոնսոլիդացնող միակ գործոնը Սերժ Սարգսյանն է, ապա այդպիսի ընդդիմության համար գարնանն ուշ է լինելու ցանկացած պարագայում: Եթե Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլին որոշի ստանձնել վարչապետի պաշտոնը, ապա առնվազն քաղաքականապես ոչնչացնում է ընդդիմությանը` 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո երկրորդ անգ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր