Դեպի վեր

Ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանին «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ում փոխարինում է գլխավոր հաշվապահը

armtimes.com02/21/2020, 11:24

Ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանին «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ում փոխարինում է գլխավոր հաշվապահը

«Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լիանա Կարապետյանին ժամանակավոր փոխարինում է կենտրոնի գլխավոր հաշվապահ Գայանե Սարգսյանը: Այս մասին վերջինս հայտնեց «Հայկական ժամանակին»՝ նշելով, որ տեղյակ չէ, թե երբ կհայտարարվի տնօրենի թափուր պաշտոնի համալրման մրցույթ: Գայանե Սարգսյանը նկատեց, որ հետաքրքրված չէ եւ չի մասնակցելու այդ մրցույթին:

ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանն այդ պաշտոնից ազատվել էր սեփական դիմումի համաձայն: Այս մասին ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել էր նրա պաշտպան Ալեքսան Խաչատրյանը: Պաշտպանը նաեւ հայտնել էր, որ Կարապետյանը դիմումը գրել էր այս տարվա հունվար ամսին՝ այն ժամանակ, երբ ինքը դեռ ազատության մեջ էր: Պաշտպանի կարծիքով՝ Կարապետյանը դրանով նաեւ ցույց է տվել, որ գործի քննությանը խոչընդոտելու որեւէ նպատակ չունի:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ դեռ հստակ ժամանակացույց չունեն, թե երբ կհայտարարվի «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթը: «Կազմակերպության տնօրենի պարտականությունները Ժամանակավորապես վերապահված են գլխավոր հաշվապահին»,- հայտնեցին նախարարու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր