Դեպի վեր

700.000 մարդ աղքատ է, իսկ էլիտան չի ուզում աշխատել չոր աշխատավարձով․ 168․am

slaq.am12/9/2019, 10:00

700.000 մարդ աղքատ է, իսկ էլիտան չի ուզում աշխատել չոր աշխատավարձով․ 168․am

168.am-ը գրում է․ «Մինչ ժողովուրդը հույսով սպասում է, թե, ի վերջո, երբ է ինքն էլ ճաշակելու հեղափոխության խոստացած բարիքները, կառավարության ղեկավարներն ու ժողովրդի ընտրյալները լիուլի վայելում են պետության փողերը։ Պետական բյուջեն նրանց համար դարձել է միջոց` իրենց կարիքները բավարարելու համար։

Քանի կար, կառավարությունն էր բարձրացնում նախարարների ու բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, այն էլ՝ հասարակության աչքից հեռու, հիմա էլ հերթն Ազգային ժողովինն է։ Պարզվում է, ժողովրդի ընտրյալներն էլ պակաս ախորժակ չունեն և կառավարությունից հետ չեն մնում։

Ազգային ժողովում նույնիսկ այնքան են ոգևորվել, որ 10 ամսվա ընթացքում հասցրել են 14 անգամ պարգևավճարներ բաժանել։ Ժողովրդի ընտրյալներին և ԱԺ աշխատակազմին այս տարվա ընթացքում տրված 14 պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 909 մլն դրամ։ Խոսքը գրեթե 2 մլն դոլարի մասին է։ Ու դա հավանաբար դեռ ամենը չէ։ Ամանորին ընդառաջ՝ պարգևավճարներ հաստատ կլինեն։ Գուցե կրկնակի կամ եռակի ավելի շատ։

Կառավարությունից ու Ազգային ժողովից հետ չեն մնում նաև մարզպետներն ու Երևանի քաղաքապետը։

Քաղաքական էլիտան այլևս չի կարող բավարարվել չոր աշխատավարձով։ Հիմա արդեն 600.000-ը կամ 700.000-ը շատ քիչ է նրանց համար։ Ոչինչ, որ այսօր հասարակության մի ստվար հատված նույնիսկ չոր աշխատավարձից է զրկված։ Խոսքը ոչ թե հարյուր հազարների, այլ նույնիսկ տասնյակ հազար դրամների մասին է, որի կարիքը մարդիկ մեծապես զգում են։

Ժամանակին ժողովրդի հոգսն իրենը համարող քաղաքական իշխանությունը վաղուց արդեն մոռացել է ժողովրդի մասին։ Հիմա նրան ավելի շատ հետաքրքրում է իր անձնական բարեկեցությունը, քան թե ժողովրդի վիճակը։ Ու բնավ կարևոր չէ, որ հասարակության մի ստվար հատված օրվա հացի խնդիր ունի, իսկ բնակչության գրեթե մեկ քառորդը տառապում է աղքատության մեջ։

Վերջին տվյալներով՝ Հայաստանի բնակչության 23,5 տոկոսն աղքատ է։ Խոսքը 700.000 մարդու մասին է, ում ամսական եկամուտը չի հասնում նույնիսկ 43.000 դրամի։ Իսկ կառավարության անդամներն ու ժողովրդի ընտրյալները չեն բավարարվում 600-700.000-ով։ Ու դրա համար լայնորեն օգտվում են պարգևավճարներից` արդյունքում՝ ստանալով ընդհուպ մինչև 1,5 մլն դրամ աշխատավարձ կամ եկամուտ` կարևոր չէ, թե դա ինչպես կկոչվի։

Պարզվում է՝ կառավարության անդամների ու ժողովրդի ընտրյալների համար բյուջեում փող կա, բայց աղքատների համար չկա։ Անցած տարվա արդյունքներով՝ Հայաստանում շուրջ 30.000 ծայրահեղ աղքատ կա։ Նրանք ստանում են ամսական 25.000 դրամից պակաս եկամուտ։

Ծայրահեղ աղքատությունը երկրում վերացնելու համար, ըստ պաշտոնական հաշվարկների, պահանջվում է ընդամենը 1 մլրդ դրամ։ Խոսքը շուրջ 2 մլն դոլարի մասին է։ Այսինքն` այնքան, որքան ժողովրդի ընտրյալներն ու Ազգային ժողովի աշխատակազմը 10 ամսվա ընթացքում ստացել է միայն պարգևավճարների տեսքով։ Ու եթե այդ գումարները չվճարվեին` կարելի էր Հայաստանում վերացնել ծայրահեղ աղքատությունը։

Բայց այն այսօր էլ կա։ Ու հավանաբար առաջիկայում դեռ շարունակելու է լինել։ Կառավարությունն իր առջև խնդիր է դրել ծայրահեղ աղքատությունը երկրում վերացնել 5 տարվա ընթացքում։ Թեև դեռ հարց է, թե դա որքանո՞վ կհաջողվի։

Աղքատության հաղթահարման համար ոչ միայն փող է պետք, այլև այնպես անել, որպեսզի այդ փողը հասնի ճիշտ հասցեատիրոջը։ Իսկ դա միշտ չէ, որ հաջողվում է։ Բայց դա կառավարության խնդիրն է։ Կառավարությունը պարտավոր է ստեղծել արդյունավետ մեխանիզմներ, որպեսզի գումարները ծառայեն իրենց նպատակին։

Աղքատության կամ ծայրահեղ աղքատության թուլացման ակնկալիքով անցած տարի որոշվեց բարձրացնել նվազագույն կենսաթոշակը։ Արդյունքում՝ այն դարձավ 25.500 դրամ։ Հաջորդ տարի էլ կավելանա, բայց ընդամենը հազար դրամով, և կդառնա 26.500։

Բայց...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր