Դեպի վեր

Մակրոտնտեսությունը համավարակի օրերին. Արա Գալոյան

henaran.am05/30/2020, 7:48

Մակրոտնտեսությունը համավարակի օրերին. Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը «Մակրոտնտեսությունը համավարակի օրերին» հոդվածում անդրադարձել է տարածաշրջանային երկրների տնտեսություններին վերջին ամիսներին:

«Ընդունված է կարծել, որ համաշխարհային տնտեսությունը փորձում է դուրս գալ համավարակային կանգից: Բոլոր դեպքերում այդպիսի հայտարարություններ անում են շատ երկրներ: Նաև մենք ու մեր տարածաշրջանի երկրները:

Տնտեսական նորությունները հիմնականում հայտարությունների մակարդակի են: Բնականաբար: Օրինակ, Թուրքիան հայտարարում է, որ շուտով ավիահաղորդակցությունը կվերականգնի 70 երկրի հետ: Ադրբեջանը հայտարարում է, որ «նավթի գների անկումը դատավճիռ չէ», բայց նաև այն մասին, որ երկրի սահմանները փակ են մնալու մինչև հունիսի 15-ը: Վրաստանը հայտարարում է արտակարգ դրության ավարտի մասին:

Բոլորը խոսում են համավարակի հետևանքով կրած վնասների մասին: Նույնիսկ՝ մենք: Բոլորը հրապարակում են ապրիլ ամսվա վիճակագրությունը: Հայտնի բան է՝ կառավարության մեկ առանձին վերցրած անդամի մակարդակում մենք չենք հավատում վրաց վիճակագրությանը: Ցավոք հայտնի չէ, թե քանի անդամի մակարդակում ենք հավատում մեր վիճակագրությանը: Բայց ներկայացնենք թվերը:

Վրաց պաշտոնական վիճակագրությունը գրում է, որ հունվար-ապրիլին երկրի տնտեսությունը կրճատվել է 16.6 տոկոսով: ՀՆԱ նվազման միջին ամսական ցուցանիշը 3.6 տոկոս է: Մենք ՀՆԱ-ի փոխարեն խոսում ենք Տնտեսական ակտիվության ցուցանիշից: Այն նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ կրճատվել է 17 տոկոսով: Այս տարվա ապրիլը (երբ բոլորս չէինք աշխատում) 2019-ի ապրիլի նկատմամբ (երբ բոլորս էինք աշխատում՝ բացի գործազուրկներից) ՏԱՑ-ը նվազել է ընդամենը 17.2 տոկոս (սա լրացուցիչ ապացույցն է այն բանի, թե ինչու շատ տնտեսագետներ ՏԱՑ-ը լուրջ ցուցանիշ չեն համարում): Վրաց վիճակագրությունն արձանագրում է, որ կրճատվել են տնտեսության համարյա բոլոր ոլորտները (փոքր աճ կա միայն հանքարդյունաբերության ոլորտում): Մյուս մակրոցուցանիշները ևս հետաքրքիր են համեմատության մեջ: Հունվար-ապրիլին մեր արտաքին առևտուրը կրճատվել է 11.4 տոկոսով: Մանրամասն պատկերն այս է՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արտահանումը պակասել է 8.1 տոկոսով, իսկ ներմուծումները՝ 11.5: Նույն ժամանակահատվածում Վրաստանի թվերն ավելի մեծ են: Արտահանումների կրճատումը կազմել է 11.9 տոկոս, իսկ ներմու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր