Դեպի վեր

Ինչպե՞ս կլուծվի ջավախահայերի խնդիրը. նրանք վախենում են վերադառնալ, որպեսզի չձերբակալվեն

168.am12/15/2018, 10:24

Ինչպե՞ս կլուծվի ջավախահայերի խնդիրը. նրանք վախենում են վերադառնալ, որպեսզի չձերբակալվեն

Դեկտեմբերի 14-ին Ջավախքի բազմաթիվ երիտասարդներ փակել էին վրաց-հայկական սահմանը և ՀՀ կառավարությունից պահանջում էին  իրենց հարցին լուծում տալ:

Խնդիրն այն է, որ նրանք, ովքեր նախկինում ստացել էին ՀՀ քաղաքացիություն, բայց չէին ծառայել հայկական բանակում՝ բերման են ենթարկվում ոստիկանության կողմից:

Դեկտեմբերի 6-ի հրապարակման մեջ «168 Ժամը» հրապարակել էր ջավախահայերից ստացված մի ահազանգ-նամակ, որում ասվում էր.

«Արդեն 10-15 տարի Ջավախքի հայ տղամարդիկ Ռուսաստան արտագնա աշխատանքի (խոպան) մեկնելու համար ստանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ ըստ էության դառնալով երկքաղաքացիներ։ Դա արվում էր այն պատճառով, որ ռուս-վրացական հակամարտության արդյունքում չեղարկվեց Ռուսաստան Վրաստանի քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելելու ռեժիմը, և Վրաստանի քաղաքացի ջավախահայերի համար առանց խոչընդոտների Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու միակ տարբերակը դարձավ հայկական քաղաքացիություն ստանալը։

Սակայն այժմ լուրեր են շրջանառվում, որ Հայաստան մուտք գործած երկքաղաքացի ջավախահայերը երկիր մտնելու հետ կապված լուրջ խնդիր ունեն, քանի որ իշխանությունները նրանց առջև պայման են դնում՝ կամ որպես ՀՀ քաղաքացի վերջիններս պետք է ծառայեն ՀՀ զինված ուժերում, կամ կդատապարտվեն։ Կռվանն այն է, որ ջավախահայ տղամարդիկ, լինելով ՀՀ քաղաքացիներ, չունեն զինվորական գրքույկներ։

Այս լուրերը խուճապ են առաջացրել ջավախահայերի շրջանում, և նրանցից արտագնա աշխատանքի մեկնած շատերը վախենում են վերադառնալ։ Սա մեծագույն վտանգ է իր մեջ պարունակում, որովհետև դա նշանակում է, որ ոչ մի ջավախեցի Հայաստան չի մտնի՝ այսպիսով սպառնալիք ստեղծելով Ջավախքն ինքնակամ վրացիներին հանձնելու հեռանկարի մասով։ Լուրեր են շրջանառվում նաև, որ 5000 ջավախահայ տղամարդիկ Հայաստանի իշխանությունների կողմից գտնվում են հետախուզման մեջ բանակից խուսափելու մեղադրանքով, իսկ 20 հոգու էլ արդեն ձերբակալել են նույն այդ մեղադրանքով»,- ահազանգել էր քաղաքացին։

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի այդ օրերին քաղաքացու ահազանգ-նամակը պատկան մարմինների կողմից անուշադրության մատնվեց. Համապատասխան գերատեսչությունները լղոզված պատասխաններ տվեցին, իսկ ջավախահայերի խնդիրներով զբավող կազմակերպությունները ձայն անգամ չհանեցին՝ խուսափելով ԱԺ ընտրություններից առաջ ձայն բարձրացնել, որպեսզի գործող իշխանությունների գործողությունների դեմ որևէ բողոք չհնչի, որը կարող է վնասել նրանց ընտրվելուն։

Հիշեցնենք, որ «168 Ժամն» այս ահազանգի իսկությունը փորձել էր ճշտել ՀՀ Ոստիկանությունից, ապա՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը մեզ տեղեկացրեց, թե նման խնդրով զբաղվում է ՀՀ  քննչական կոմիտեն, քանի որ խոսքը վերաբերում է Քրօր 327 հոդվածին (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը)։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց տեղեկությունը։ «Ես նման տեղեկություն չունեմ, բայց չեմ բացառում»,- ասել էր նա։

ՀՀ  քննչական կոմիտեից մեզ հետ զրույցում հաստատել էին, որ կան Ջավախքից քաղաքացիներ, որոնք խուսափել են բանակից, բայց հերքեցին, թե կան ձերբակալվածներ։

Եվ ահա, երեկվանից բողոքի ալիք է բարձրացել. Ջավախքից մի խումբ երիտասարդներ վրաց-հայկական սահմանի Բավրայի անցակետի մոտ մի քանի ժամով փակել էին հայ-վրացական սահմանը՝ հանդիպում պահանջելով ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ: Ակցիայի մասնակիցներից Անդրանիկ Կարսլյանը պատմել է, որ խնդիրն առաջացել է դեռևս նոյեմբերի 25-ից, երբ երկքաղաքացիություն կամ ՀՀ քաղաքացիություն ունեցող ջավախեցիներն արտագնա աշխատանքից վերադառնալիս Ռուսաստան-Հայաստան չվերթից հետո ՀՀ սահմանին բերման են ենթարկվել,  քննչական գործողություններ են կատարվել՝ բանակում ծառայած լինել-չլինելու հարցով, ապա ժամանակավոր ազատ արձակվել: Ավելին, նրանց սպառնացել են՝ եթե չծառայեն  ՀՀ բանակում, ապա 5 տարով կազատազրկվեն:

Gepostet von Андраник Карслян am Freitag, 14. Dezember 2018

«Ջավախքի երիտասարդությունը մտահոգ է: Նրանք, ովքեր ստացել են ՀՀ անձնագիր՝ չեն կարողանում հայրենիք վեադառնալ։ Ասում են, որ մարդիկ կամ պետք է 2 տարի ծառայեն, կամ 5 տարի ազատազրկվեն: Այս խնդիրը գլոբալ է, որովհետև վերաբերում է Ջավախքում բնակվող և ՀՀ քաղաքացիություն ստացած 70-80 տոկոս քաղաքացիներին: Եվ այդ հարցում մենք խնդրում ենք կառավարության աջակցությանը, որովհետև կան մարդիկ, որ ՌԴ արտագնա աշխատանքի են գնացել և հիմա վախենում են վերադառնալ, որովհետև կարող են նույն բախտին արժանանալ, ինչին արժանացել են 15 հոգի»,- պատմել է ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր