Դեպի վեր

Քոչարյանը հանցագործ է, նրա տեղը ոչ թե քաղաքականության մեջ է, այլ բանտում

1in.am08/19/2018, 10:12

Քոչարյանը հանցագործ է, նրա տեղը ոչ թե քաղաքականության մեջ է, այլ բանտում

«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է տնտեսագետ Բագրատ Առաքելյանը (Պրահա)։

-Պարոն Առաքելյան, Ռոբերտ Քոչարյանն իր երկրորդ հարցազրույցում արդեն բաց տեքստով հայտարարեց, որ վերադառնում է քաղաքականություն։ Ինչպե՞ս է Սփյուռքը գնահատում, կա՞ արդյոք մտահոգություն, թե՞ ոչ։

Այդ մարդը հանցագործ է, նրա տեղը ոչ թե քաղաքականության մեջ է, այլ բանտում։ Իր «համակիրները», ովքեր իր հետ միասին եկել մտել էին քաղաքականություն, իրենց բոլորի ապագան պիտի դառնա ուղղիչ աշխատանքային գաղութը։ Եվ նրա՝ քաղաքականություն վերադարձը մեկ նպատակ է հետապնդում՝ իր քրեական հանցագործությունները, որոնք կատարվել են տարիներ շարունակ, նաև իրեն հաջորդողների կողմից, այդ ամբողջ պրոցեսի քրեական ենթատեքստը վերածվի քաղաքական ենթատեքստի։ Եվ սա է միակ նպատակը։ Ինքը և իր համախոհները շատ լավ հասկանում են, որ իրենք ժողովրդական աջակցությունը չունեն երկրում։ Եվ դա ակնհայտ ցույց տվեց իրենց՝ վերջերս կազմակերպված ակցիան, որտեղ տեսանք թանկարժեք ցուցապաստառներ, որոնք ընդամենը երկու հոգի էին պահել։ Փողոցի կեսը ցուցապաստառն էր, հետևում՝ երկու հոգի, այն էլ երեսները ներքև պահած։ Եվ հիմա, բռնելով փրփուրներից, նրանք փորձում են քաղաքականացնել։

-Իսկ որքանո՞վ կարող են առհասարակ հաջողել՝ հաշվի առնելով, որ ԱԺ-ում նրան սատարող ուժեր կան։ Այս առումով վտանգներ չկա՞ն։

-Նախ՝ ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ն կուսակցություն է իր բնույթով։ Ես չեմ կարծում, որ ներկայիս ՀՅԴ-ն կուսակցություն է։ ՀՀԿ-ն ընդհանրապես ի սկզբանե գոյություն չի ունեցել, իսկ ՀՅԴ-ն այլևս գոյություն չունի։ Չեմ կարծում, որ իրենց կողմից լուրջ վտանգ է սպառնում։ Բայց կան ավելի հզոր ուժեր, որոնք գտնվում են Հայաստանից դուրս, ես կասեի նույնիսկ նախկին Սովետական միությունից դուրս եկած ուժեր։ Չէ՞ որ թե՛ Քոչարյանը, թե՛ նաև Սերժիկ Սարգսյանը սովետից դուրս եկած մարդիկ են եղել։ Սերժիկ Սարգսյանը Ստեփանակերտում եղել է կոմունիստական պրոպագանդայի բաժնի պետ, Ռոբերտ Քոչարյանն էլ նրա աշխատակիցը։ Նրանք երկուսով 80-ականներին զբաղվել են կոմունիստական գաղափարների քարոզչությամբ: Սիստեմը քանդվել է, բայց կառուցվածքն այսօր էլ գոյություն ունի և՛ Ռուսաստանում, և՛ Բելառուսում, և՛ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում։ Ես ավելի քան համոզված եմ՝ այդ ուժերի կողմից այսօր բազում պլաններ են մշակվում, թե ինչպես տապալել ստեղծված իրավիճակը։ Մի վայրկյան չեմ կասկածում, որ այդ ուղղությամբ հիմա շատ լուրջ ուժեր են աշխատում։ Եվ ես չեմ բացառում, որ իրենց ջանքերը կարող են նաև որոշ մասով հաջողվել: Եվ իրենց դեմ ոչ մի չափառ չեն խնայի։

-Մյուս կողմից՝ այսօր կա հանրային մեծ աջակցություն Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը։

-Այո՛, և հենց այդ ուժերի խնդիրն այն է, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ունի գրեթե հարյուր տոկոսանոց ժողովրդական աջակցություն։ Եվ եթե այդ աջակցությունը չլիներ, սա շատ հեշտ լուծվող հարց էր, և հիմա իրենք աշխատում են այն ուղղությամբ, թե ստեղծված իրավիճակից ինչպես դուրս գան։ Բանն այն է, որ այդ կառույցների գործիքները շատ բազմազան են, իրենք ոչ մի բանի առաջ չեն կանգնի և իրենք չունեն ոչ մի բարոյական պատասխանատվություն՝ ի տարբերություն Հայաստանի այսօրվա ղեկավարության։ Պարզապես ուզում եմ կոչ անել և հասկացնել, որ այդ համակարգի դեմ պետք է պայքարել այդ համակարգի գործիքներով։ Իրենք բարությունն ընդունում են իբրև թուլություն, դեմոկրատական մոտեցումներն ընդունում են որպես փոքրոգություն։ Եվ իրենց դեմ պետք է պայքարել իրենց գործիքներով այնպես, ինչպես ժամանակին արվեց շատ երկրներում։ Պինոչետը սրիկա էր, մարդասպան էր, բայց եկեք տեսեք՝ հիմա Չիլին ինչ երկի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր