Դեպի վեր

Հայ-ամերիկյան հարաբերության առանցքային բացը

1in.am07/27/2017, 11:05

Հայ-ամերիկյան հարաբերության առանցքային բացը

Նախորդ շաբաթավերջը Հայաստանում աչքի ընկավ հայ-ամերիկյան հարաբերության բավական ինտենսիվ շփումներով և դրսևորումներով: Միանգամից երեք ուղղությամբ Հայաստանն ու ԱՄՆ-ն ունեցան հետաքրքիր գործընթացներ: Հայաստանում էր Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը, Հայաստան էր ժամանել ԱՄՆ առևտրի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը, և Հայաստանի խորհրդարանում նախագահի, փոխնախագահի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի հետ հանդիպեց ԱՄՆ դեսպանը:

Փաստորեն, հայ-ամերիկյան հարաբերությունը նախորդ շաբաթավերջին զուգահեռ, այսպես ասած, սինքրոն զարգացում կամ դրսևորում ունեցավ անվտանգության, տնտեսության և քաղաքականության ոլորտում, այսինքն՝ միջազգային հարաբերությունների սպեկտորի երեք հիմնական ուղղություններում:

Սակայն այդ ամենով հանդերձ՝ ծագում է պարզ մի հարց՝ իսկ ո՞րն է արդյունքը, կա՞ այն, ե՞րբ և ինչպե՞ս այդ հարաբերության արդյունքը կտեսնի, կշոշափի Հայաստանի քաղաքացին, բայց ոչ՝ այս կամ այն ծրագրի, թրեյնինգի, սեմինարի կամ մրցույթի տեսքով, այլ պարզապես պետական ընթացքի, ընդհանրապես կենսակերպի, համակարգային և ինստիտուցիոնալ զարգացման: Ինչո՞ւ համար է այդ ամենը կարևոր, որովհետև ԱՄՆ-ը համակարգային, ինստիտուցիոնալ պետականության անվիճելի առաջատարն է, և այդ իմաստով ամերիկյան փորձը Հայաստանի համար անգնահատելի օժանդակություն է:

Բայց երկու տասնամյակից ավելի, քառորդ դար ինտենսիվ շփումների, ավելի քան 2 միլիարդ դոլարի միայն նվիրատվության և տարատեսակ այլ ֆինանսատեխնիկական և քաղաքական օժանդակությունների պարագայում հայ-ամերիկյան հարաբերությունն ինքը չի ստացել ինստիտուցիոնալ համակարգային բնույթ և գտնվում է, այսպես ասած, լոկալ ծրագրային մակարդակի, լոկալ խմբային հարթությունների վրա:

Ավելին՝ նույնիսկ հնարավոր է կասկածել անգամ լոկալ խմբերի արդյունավետության, օգտակար գործողության գործակցին, քանի որ այդ խմբերում ներգրավված շատերի համար հայ-ամերիկյան հարաբերություն ինքնին՝ որպես ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր