Դեպի վեր

Բեգլարյանն Ադրբեջանի ԶՈՒ հանցագործությունները համարում է նախկին հանցանքների համար չպատժվելու հետևանք

armenpress.am10/19/2020, 3:24

Բեգլարյանն Ադրբեջանի ԶՈՒ հանցագործությունները համարում է նախկին հանցանքների համար չպատժվելու հետևանք

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայ ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ Ադրբեջանցիների անմարդկային վերաբերմունքը համարում է նախկինում կատարած հանցանքներից հետո անպատիժ մնալու հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բեգլարյանն ասաց հոկտեմբերի 12-ին «Ազատություն ռադիոկայան»-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում:

«Կան անմարդկային վերաբերմունքի դեպքեր և' ռազմագերիների, և' մահացած զինծառայողների մարմինների նկատմամբ: Սա գազանային, անմարդկային երևույթ է, որի պատճառը հայատյացության ընդգծված քաղաքականությունն է տասնամյակներ շարունակ, նաև՝ 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ նմանատիպ հանցագործությունների ոչ միայն անպատժելիությունն է միջազգային հանրության կողմից, այլև ադրբեջանական իշխանությունների կողմից խրախուսումը: Աբսուրդ է, որ միջազգային հանրությունը սրան շատ օպերատիվ ու կոշտ արձագանք չի տալիս, այդ արձագանքը պետք է լինի հասցեական` պատժամիջոցներ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ»,- ասաց Բեգլարյանը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հոկտեմբերի 19-ին ներկայացվել է ահազանգ այն մասին, որ Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայող են գլխատել. անհապաղ նախաձեռնված վարույթով պարզված տվյալներն են. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Դրանից հետո՝ զանգից մի քանի ժամ անց սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր