Դեպի վեր

Հիմա է պետք ճիշտ վարվել ու հասկանալ՝ ինչ մթնոլորտ էր ձևավորվել «ինքնասպան» լինող մարդկանց շուրջ

1in.am01/23/2020, 8:24

Հիմա է պետք ճիշտ վարվել ու հասկանալ՝ ինչ մթնոլորտ էր ձևավորվել «ինքնասպան» լինող մարդկանց շուրջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը։

– Պարոն Սարգսյան, Դուք անդրադարձել էիք ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին և նշել, որ պատասխանատվության մի մասն էլ Սերժ Սարգսյանինն է, որ վերջինիս նշանակել է այդ պաշտոնում նման երիտասարդ տարիքում։ Ի՞նչ նկատի ունեիք, կմանրամասնեք։

Ես չեմ նշել, որ պատասխանատվությունն իրենն է, բայց ինձ համար զարմանալի էր, որ երիտասարդին՝ չանցած համապատասխան աստիճաններով, նշանակեց այդպիսի կառույցի ղեկավար։ Միայն գիտելիքները բավարար չէին, նրան պետք էր տիրապետել այդ ամբողջ համակարգի նուրբ գործողություններին ու նպատակներին։ Ես չունեմ որևէ ինֆորմացիա, թե նա ինչպես է այնտեղ աշխատել, չեմ կարող գնահատել նրա աշխատանքը այդ տարիներին, շատ հնարավոր է՝ արել է այնպես, ինչպես պահանջում է օրենքը։ Բայց հիմա՝ այսօր ես դա հիշատակեցի հետևյալ կոնտեքստում. եթե նա պատրաստ լիներ այդպիսի գործունեություն իրականացնել, նրա նյարդերը ամուր լինեին, թրծված լիներ, հոգեբանորեն պինդ լիներ՝ մենք այսպիսի իրավիճակ չէինք տեսնի։

Մյուս կողմից էլ՝ ինքս ինձ պետք է հերքեմ այն առումով, որ Հայկ Հարությունյանն էլ հակառակը՝ շատ ավելի պատրաստված, թրծված էր, կամքի տեր էր։ Ի՞նչ մթնոլորտ է ձևավորվել նրանց շուրջ, որ դրդել է այսպիսի քայլի։ Առավել ևս՝ ես գիտեմ Կուտոյանների ընտանիքը, դժվար է պատկերացնել, որ նա կուզենար հեռանալ կյանքից հենց այնպես, առանց որևէ դրդապատճառի։ Մենք պետք է հասկանանք, թե նրանց շուրջ ինչ մթնոլորտ է եղել, կապ չունի՝ նախկինում ճիշտ են վարվել, թե սխալ։ Հիմա է պետք ճիշտ վարվել, հիմա է պետք այնպես անել, որ ոհմակները չհարձակվեն մեկ մարդու վրա, երբ նա թիրախ է դառնում, կամ քսի են տալիս նրա վրա։

– Բայց Կուտոյանը թիրախ չէր, նույնիսկ ներկա իշխանություններն են ակնածանքով խոսում իր մասին։

– Ես համաձայն եմ։ Դրա համար նշում եմ՝ պետք է հասկանալ՝ ինչն է նրա շուրջ այսպիսի մթնոլորտ ձևավորել։ Պետք է սպասել, տեսնել՝ քննությունն ինչպես է ավարտվելու ու ինչ արդյունք է տալու։ Պատկերացնել, որ մարդը, որը սովորում է Քեմբրիջում… ի դեպ, սա էլ է խնդիր․ նա, ով պետական գաղտնիքների է տիրապետում՝ միաժամանակ երկրից չպետք է բացակայի։ Մեր թշնամիները կային՝ թուրքեր, ադրբեջանցիներ, ովքեր նրանից ինչ-որ բան կուզենային կորզել։ Դա էլ է տարբերակ։ Գուցե այստեղ են ճնշել։ Իմ ասածի իմաստը հետևյալն էր՝ չի կարելի մարդուն, որը չունի համապատասխան նախապատրաստվածությ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր