Դեպի վեր

Միավորման գործընթացներին չպետք է նայել բացասաբար, պետք է մտածել` գնում ենք լավ բանի. Վահե Բուդումյան

yerkir.am03/15/2019, 1:12

Միավորման գործընթացներին չպետք է նայել բացասաբար, պետք է մտածել` գնում ենք լավ բանի. Վահե Բուդումյան

Yerkir.am-ը զրուցել է մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանի հետ մշակույթի նախարարության միավորման, լավագույն կադրերին պահելու խնդրի և հարակից այլ հարցերի շուրջ:

- Կառավարության կառուցվածքային փոփոխություններն օրեր առաջ գործադիրի հավանությանն արժանացան, ըստ որոնց` մշակույթի նախարարությունը միավորվել է կրթության, գիտության և սպորտի նախարարությանը: Ձեր անձնական տեսակետն է հետաքրքրում` կարելի՞ էր միավորել մշակույթի նախարարությունն այլ նախարարության հետ:

- Անձնական տեսակետ հայտնել, իհարկե, դժվար է, որովհետև մենք նախ քաղաքական թիմի անդամ ենք (խոսքն այն մարդկանց մասին է, որոնք կուսակցության անդամ են): Բացի այդ` մենք առանձին նախարարությունների ներկայացուցիչներ ենք, որոնք, ինչ-որ իմաստով, իրար հակադրվող ուժերի արանքում են հայտնվել: Ես, իհարկե, անձնական տեսակետ չեմ կարող հայտնել` որպես քաղաքացի, բայց, որպես փոխնախարար, կարող եմ ասել, որ պետք է կարևորել մշակույթի նախարարության լիազորությունների շրջանակները: Ինչո՞ւ եմ սա հատկապես շեշտում, որովհետև, իմ տպավարությամբ, դա քիչ քննարկվեց, իսկ օրենքի նախագիծը գոնե նախնական տարբերակով վերաբերում էր նաև այս լիազորություններին: Այսինքն` առաջին հերթին` հասկանալ, թե ի՞նչ լիազորությունների շրջանակ է վերապահվելու նախարարությանը` անկախ հանգամանքից, թե միավորվո՞ւմ է այլ գերատեսչության հետ, թե՞ ոչ: Եվ երկրորդ` կարևոր հանգամանք է այն, թե պետությունն ինչքան գումար է հատկացնում մշակույթին: Սրանք կարևոր երկու հարցեր են, որոնք, չնայած կարևորությանը, քիչ քննարկվեցին:

-Մտավախություն չունե՞ք, որ այլ նախարարության հետ միավորվելուց հետո առանց այն էլ ոչ բավարար բյուջեն կրճատվելու է:

- Ես լսել եմ, գիտեմ, որ մարդիկ դժգոհություններ և մտավախություններ ունեն այդ հարցի առնչությամբ, և երբ ցույց եղավ ընդդեմ այս միավորման, մտավախությունը նաև դա էր, որ բյուջեն կկրճատվի: Բայց դա չի քննարկվել, գոնե ես տեղյակ չեմ որևէ փաստաթղթի մասին: Նշեմ, որ առաջին փոփոխություններով նախատեսված գործընթացները մեխանիկական են լինելու, այսինքն` բյուջետային, աշխատանքային փոփոխություններ չեն լինելու: Ձեր հարցի պատասխանն այս պահին չկա:

- Կառավարման մասագետներն ասում են, թե նախարարություններն իրար միացնելուց առաջ նախ պետք էր հասկանալ առանձին գերատեսչությունների կարգավիճակը, իրար միացնելու, իրար հետ համագործակցելու անհնարինությունը, ապա նոր գնալ այդ քայլին:

- Եթե ճի՞շտ եմ հասկանում` խոսքն այն մասին է, որ կառավարության կառուցվածքը փոխելու համար նախ պետք է տեսլական ունենալ, հետո նոր գնալ դրան: Այն, ինչ տեղի է ունենում, կարծես, ձեր ասածին չի հակադրվում: Տեսլական ունենալն ու դրան գնալը մի բան է, քայլերի հաջորդականությունը` բոլորվին այլ: Առաջին քայլը պետք է լինի մեծ մոդելով փոփոխությունը, այնուհետև` կառուցվածքային ավելի մանր փոփոխությունը, ինչը չի առնչվում տեսլական ունենալուն կամ չունենալուն:

-Մեխանիկական միավորումից հետո հնարավոր է պարզ դառնա, որ դա լավագույն լուծումը չէր, այդ դեպքում ի՞նչ է անելու պետությունը:

- Իհարկե, միշտ էլ կարող են բացասական արդյունքներ լինել: Բնականաբար, եթե արդյունքները բացասական լինեն, ու կառավարման հետ խնդիրներ առաջանան, կարելի է մտածել նախնականին նման մոդելի անցնելու մասին: Բնականաբար, եթե գնացել ես նման քայլի, ուրեմն կա տեսլականը, թե ինչ ճանապարհով ես գնում, այսինքն` պատկերացում ունես, որ վերջնարդյունքը դրական է: Կան մարդիկ, որոնք աշխատել են այս փաստաթղթի վրա, այս փաթեթի հետ և համոզված են, որ կառավարման արդյունավետության տեսանկյունից հասնելու ենք լավ արդյունքի:

- Օրինակ` ֆինանսական ու իրավաբանական բաժինների լավագույն մասնագետները, հոգնելով անորոշությունից, ինքնակամ դուրս կգան ոլորտից, ինչի հետևանքով գերատեսչություններում կմնան ոլորտի` ոչ այնքան կոմպետենտ մասնագետները:

-Միավորման առաջին փուլում կրճատումներ չեն նախա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր