Դեպի վեր

Շատ ծանր հարց եք տալիս, սեփական տներ կորցրած ընտանիքներին օգնել չենք կարող. Լեւոն Ասլանյան

armtimes.com12/7/2017, 9:24

Շատ ծանր հարց եք տալիս, սեփական տներ կորցրած ընտանիքներին օգնել չենք կարող. Լեւոն Ասլանյան

Սպիտակի ավերիչ երկրաշարժից 29 տարի է անցել: Եթե պետական բնակարաններ կորցրած Լոռու մարզի բնակիչների խնդիրը մեծ հաշվով կարելի է լուծված համարել, ապա սեփական բնակարաններ կորցրածների խնդրին պետությունը դեռեւս չի անդրադառնում: Աղետի գոտու, բնակարանաշինության ու բնակարանի իրենց հերթին սպասող քաղաքացիների խնդրի մասին զրուցել ենք Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի խորհրդական Լեւոն Ասլանյանի հետ:

- Պարոն Ասլանյան, աղետից անցել է 29 տարի, ինչպիսի՞ն է անօթեւանության ու բնակապահովման խնդիրը մարզում:

- Գյուղական բնակավայրերում դեռ 345 ընտանիք սպասում է իրենց բնակարանային խնդիրների լուծմանը, այդ 345-ից 196-ը դեռ սնանկ ճանաչված «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության սնանկության հարցերով կառավարչի հաշվեկշռում են: 5 օր առաջ եղավ դատարանի թույլտվությունը՝ այն առանձնացնել, հանձնել Լոռու մարզպետարան, որպեսզի մենք առանձնացնենք տնամերձ հողամասերն անավարտ շինություններով բնակիչներին: Գործընթացը սկսված է, վերջին 3 ամիսներին բոլոր անավարտ շինությունները ուսումնասիրվել են: Գյուղական բնակավայրերի բնակիչների մի մասը բնակարան ստանալու իրենց իրավունքը վերականգնել են դատական կարգով, հիմնականում 1 սենյակի հավակնող բնակարանների վերաբերյալ, այս տարի արդեն 3 ընտանիք ստացել է գումարը: Կառավարության նոյեմբերին ընդունված որոշումով եւս 4 ընտանիքների համար քայլեր են ձեռնարկվել: Խնդիր է լուծվել Սպիտակ քաղաքում՝ մեկ սենյակի հավակնող 50 ընտանիքների համար՝ 4.5 մլն դրամ փոխհատուցմամբ:

Վանաձորում խնդիրը լուծված է, 3 ընտանիք ինչ-ինչ պատճառներով դուրս մնաց, իսկ Ստեփանավանում պետական բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրած ընտանիքների խնդիրը լուծված է, բայց այնտեղ կա շատ լուրջ խնդիր՝ Աշոտաբերդ թաղամասը, մարզպետն ամեն անգամ խնդիրը բարձրաձայնում է, ներկայումս եւս քննարկվում է, բայց կոնկրետ ասելիք, այս ուղղությամբ, ցավոք չունեմ հիմա:

- Պարոն Ասլանյան, տրոհված ընտանիքների մասով ի՞նչ կասեք:

- Տրոհված ընտանիքների հ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր