Դեպի վեր

Մենք առաջին անգամ կանխել ենք Ադրբեջանի ցանկությունը՝ բարելավել իրենց դիրքերը․Ռ․Քոչարյան

panorama.am07/29/2020, 6:12

Մենք առաջին անգամ կանխել ենք Ադրբեջանի ցանկությունը՝ բարելավել իրենց դիրքերը․Ռ․Քոչարյան

«5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է սահմանյին իրավիճակին, նշելով, որ Ադրբեջանը փորձել է բարելավել դիրքերը սահմանի այդ հատվածում ։

«Հայկական ուժերը ոչ միայն կանխել են այդ փորձերը, այլև արժանի հակահարված տալով, իրենք են բարելավել իրենց դիրքերը։ Սա կատարվել է սահմանի այդ հատվածում։ Համարում եմ, որ մեր զինված ուժերն արձագանքել են ճիշտ, ժամանակին, արագ եւ համարժեք։ Դրանից հետո, փորձելով վերադարձնել նախկին իրավիճակը, Ադրբեջանը սկսել է ռմբակոծել հայկական գյուղերը, օգտագործելով եւ հրետանի, եւ անօդաչու սարքեր։ Եվ, ըստ էության, այդ լոկալ մարտը վերածվեց ավելի մասշտաբային մարտական գործողությունների։ Սա է շատ կարճ բնութագիրը, ինչ կատարվել է։ Հիմա, ինչո՞ւ էր Ադրբեջանի արձագանքը այդ լոկալ միջադեպին, այդքան, այսպես ասենք, ցավագին։ Գիտեք, մենք պետք է այս ամենը դիտարկենք անցած 2 տարվա կտրվածքով՝ ինչ էր տիրում սահմանին, ինչ էր տիրում հայ-ադրբեանական շփման գծի վրա։ Ըստ էության, մենք առաջին անգամ կանխել ենք Ադրբեջանի ցանկությունը՝ բարելավել իրենց դիրքերը։ Իսկ դիրքային առավելությունը չափազանց կարևոր է։ Ընդհանրապես, զինվորականները պետք է համարեն, որ այս հակամարտությունը լուծում չունի։ Սա տևելու է շատ և շատ երկար, և եթե քո դիրքը հարմար է, մարտական դիրքի մասին է խոսքը, ապա դու երկար տարիներ ունենում ես շատ քիչ գլխացավանք, եւ հակառակը՝ մյուս կողմի համար։ Դրա համար, չափազանց կաևւոր է առաջնագծում միշտ մտածել դիրքերը բարելավելու և ամրապնդելու մասին, ինչը, ցավոք, մենք չէինք անում վերջին 2 տարվա ընթացքում։ Իրենք անարգել բարելավում էին իրենց դիրքերը և անարգել ամրացնում եղած մարտական դիրքերը։ Եվ, հավանաբար, սովորել էին, որ այդպես էլ պետք է լիներ։ Եվ երբ կանխվեց ու հակառակը տեղի ունեցավ, ապա խաղաղ բնակչությանը ռմբակոծելով, փորձում էին ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ մեկ պարզ պատճառով․ վերադարձնել այն, ինչի համար այս ամենը սկսվել էր՝ դիրքային բարելավում»,-ասաց Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ բանակի առջեւ միշտ խնդիր էր դրված՝ մաքսիմալ կերպով բարելավել դիրքերը և դիրքերի էական ամրացումները սկսվել են հենց այդ տարիներին։

«Ամեն տարի ես այցելում էի առաջին գիծ, հիմնականում դա Ղարաբաղի հատվածն էր, եւ կազմում էինք տարեկան ծրագիր այն աշխատանքների, որ պետք է արվեին առաջնագծում։ Ամեն տարի մենք լուրջ միջոցներ էինք ներդնում դիրքերը բարելավելու համար, երկրորդ պաշտպանական էշելոնը կառուցելով, երրորդը կառուցելով։ Սա ամենօրյա աշխատանք է և այդպես պետք է լինի։ Եվ Բանակի ղեկավարությունը գիտեր, որ յուրաքանչյուր տ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR414426
RUR4.174.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր