Դեպի վեր

Հերթական խոշոր չափի «Հերոին», «Մեթամֆետամին», «Ափիոն» թմրամիջոցների հայտնաբերման դեպքը Էրեբունու ոստիկանների ու քննիչների կողմից. պարագլուխը նախկինում դատված, «Լունատ» մականվամբ՝ 39-ամյա թմրամոլն էր

shamshyan.com02/11/2019, 3:24

Հերթական խոշոր չափի «Հերոին», «Մեթամֆետամին», «Ափիոն» թմրամիջոցների հայտնաբերման դեպքը Էրեբունու ոստիկանների ու քննիչների կողմից. պարագլուխը նախկինում դատված, «Լունատ» մականվամբ՝ 39-ամյա թմրամոլն էր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ առանձնապես խոշոր չափերի «Հերոին», «Մեթամֆետամին», «Ափիոն» տեսակի թմրամիջոցներ հայտնաբերելու դեպքի առթիվ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 9-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Ռոստովյան և Արցախի փողոցների խաչմերուկից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել 39-ամյա Կարեն Մանուկյանին և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 48-ամյա Շահաբալլահ Մոհարամ Ռավաշին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն վայրից բերման է ենթարկվել մեկ այլ իրանցի՝ 39-ամյա Մոուսա Բաղերի Մոուսավի Շամսը։

Բերման են ենթարկվել նաև Երևանի բնակիչ, 56-ամյա Արշակ Մնացականյանը իր Lada Priora մակնիշի 34 AՍ 284 համարանիշի ավտոմեքենայով, որը շահագործվում է որպես տաքսի և նրա ուղևորը, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 60-ամյա Մոհամմադ Մեհդի Ալիի Էմամի Թաբարսը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ Շ. Ռավաշի մոտ հայտնաբերվել է 1,73 գ Հերոին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և մոտ 60 գ Հաշիշ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:

Մ. Թաբարսի մոտ հայտնաբերվել է 70,87 գ Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող շագանակագույն զանգված, 5,49 գրամ «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակավուն զանգված և մոտ 1,30 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, թղթե փաթեթով` մոտ 1,44 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, փայլաթիթեղով փաթեթավորված` մոտ 0,37 գրամ մուգ գույնի կիսաայրված զանգված, ինչպես նաև ծայրերն այրված պլասմասե խողովակ։

Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և ՀՀ քր օր-ի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քննչական խմբի ղեկավար է նշանակվել քննչական բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանը և խմբում ներգրավված են փորձառու քննիչներ:

Քննիչի որոշմամբ կան ձերբակալվածներ, որոնց անունները նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչներն ու ոստիկաններն հայտնաբերել են նաև ավտոմեքենաներ, որոնք քննիչի որոշմամբ տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր