Դեպի վեր

Ընդդիմության նավը. բոլորի համար տեղ չկա

1in.am11/8/2019, 7:30

Ընդդիմության նավը. բոլորի համար տեղ չկա

Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի դեմ նստացույց է՝ նրա հրաժարականի պահանջով: Նստացույցը իրականացնում են ՀՅԴ երիտասարդները, նաև մի շարք ուսանողներ պետհամալսարանից: Առիթը բուհերի գործունեության մեջ փոփոխության մտադրությունն է, որը Հայոց լեզու, Հայ ժողովրդի պատմություն առարկաների դասավանդման վերաբերյալ որոշումը, այսպես ասած, ոչ պրոֆիլային ֆակուլտետների համար, թողնում է բուհերի ղեկավարությունների որոշմանը: Դա առիթն է, սակայն ամենևին ոչ պատճառը: Եվ Արայիկ Հարությունյանն էլ, թերևս, պատճառը չէ, թեև գուցե կան կոնկրետ խմբեր, որոնք էապես շահագրգռված են հենց նրա պաշտոնանկությամբ, ընդ որում՝ խմբեր գուցե հենց իշխանության շրջանակից, կամ հեղափոխական շրջանակից:

Այս դեպքում, սակայն, գործընթացի լայն համատեքստը, իհարկե, այլ խնդիր է: Նստացույցերը, տարատեսակ բողոքի ակցիաները Հայաստանում անգամ ոչ լեգիտիմ իշխող համակարգի գործունեության տարիներին չունեին այդ համակարգի վրա ազդելու բավարար արդյունավետություն, թեև եղել են առանձին դրվագներ, երբ բողոքը հարց է լուծել: Այդուհանդերձ, ոչ լեգիտիմ համակարգի դեմ այդօրինակ գործողությունն ու պայքարն էր, մեղմ ասած, արդյունավետության հարցականի տակ: Ավելորդ է խոսել, որ արդյունավետության հեռանկար չի կարող լինել լեգիտիմության մեծ պաշար ունեցող իշխանության դեմ այդօրինակ մեթոդաբանության մեջ: Առավել ևս, որ դա իրականացնում են ուժեր, որոնք ասոցացվում են նախկին ոչ լեգիտիմ համակարգի հետ, ըստ այդմ՝ իրենց վրա կրում են հանրային մերժման կնիքը:

Այդ ամենաը, թերևս, լավ են գիտակցում ու պատկերացնում նաև ակցիաների կազմակերպիչները կամ նախաձեռնողները, «գաղափարախոսները»: Պարզապես նրանց խնդիրը իշխանության համար պայքարը չէ, այլ պայքարն ընդդիմության համար: Հայաստանում ընթանում է կոշտ պայքար իշխանության դեմ, բայց խորքային առումով դա առայժմ գոնե ավելին չէ, քան կոշտ պայքար ընդդիմության համար: Անկասկած է, որ ընդդիմության «նավը» առաձգական չէ և հնարավոր չէ այնտեղ տեղավորել բոլոր հավակնորդներին: Իսկ հավակնորդները շատ-շատ են: Նրանց հնարավոր է բաժանել երեք պայմանական մասերի: Ուժեր, որոնք նախկինում եղել են իշխանություն կամ սերվել են այդ իշխանությունից, թեև ոչ միշտ են ունեցել իշխանական կամ կոալիցիոն կարգավիճակ, կամ, այսպես ասած, բուֆերային կարգավիճակ: Մյուս խմբում, թերևս, ուժերն են, որոնք նախկինում եղել են ընդդիմություն, բայց այսօր էլ իշխանություն չեն: Ընդ որում, այստեղ կարող են լինել ենթաշերտեր՝ ը...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր