Դեպի վեր

«Պա բռատսկի՝ մորթեք դրան». Ուշագրավ զարգացումներ Նորատուսցի Ալիկի մասնակցությամբ արյունոտ ռազբորկայի գործով

1in.am04/19/2019, 3:36

«Պա բռատսկի՝ մորթեք դրան». Ուշագրավ զարգացումներ Նորատուսցի Ալիկի մասնակցությամբ արյունոտ ռազբորկայի գործով

Վերաքննիչ քրեական դատարանում Ռ. Բարսեղյան, Տ. Սահակյան, Ս. Մարաբյան կազմով մեկնարկեց «Չարբախցի Գեղամ» մականունով Պետրոս Իսրայելյանի, «Նորատուսցի Ալիկ» մականունով Ալիկ Բանդուրյանի, «Բդո» մականունով Արմեն Գասպարյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում:

Հիշեցնենք՝ խոսքը 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանություններին է վերաբերում:

Ըստ մեղադրանքի, Արմեն Գասպարյանը՝ «Բդոն», հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը, թիկնապահը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ի ն մասով:

Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը տևական ժամանակ գործը քննելով՝ կայացրել է ինչ-որ առումով անսպասելի դատական ակտ: Ալիկ Բանդուրյանը և Արմեն Գասպարյանը անմեղ են ճանաչվել ու արդարացվել են: Դատարանը վերաորակել ու մեղմացրել է Պետրոս Իսրայելյանին առաջադրված մեղադրանքը, նրան մեղավոր է ճանաչել խմբի կազմում տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, դատապարտել է 4 տարի 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ կիրառել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, ու Պետրոս Իսրայելյանին ազատել է պատժի կրումից:

Դատավճռի հրապարակումից հետո երեք ամբաստանյալները՝ մեծամասամբ՝ արդարացված, գնացել են իրենց տները:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք առաջինը ներկայացրել է Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը: Դատախազը պահանջել է բեկանել դատավճիռը, ամբաստանյալներին մեղավոր ճանաչել նախաքննական մարմնի կողմից մեղսագրված արարքների համար, Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8 տարի, Պետրոս Իսրայելյանին՝ 14 տարի, իսկ Արմեն Գասպարյանին՝ 1 տարի 6 ամիս ազատազրկման:

Վերաքննիչ բողոք է բերել նաև միակ չարդարացված ամբաստանյալի՝ Պետրոս Իսրայելյանի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը՝ պահանջելով իր պաշտպանյալի մասով բեկանել ու փոփոխել դատավճիռը, Պետրոս Իսրայելյանին ճանաչել անպարտ ու արդարացնել:

Երեք ամբաստանյալները վերաքննիչ դատարան էին ներկայացել որպես ազատ ու հիմնականում արդարացված, ազատության մեջ երիտասարդացած ու թարմացած քաղաքացիներ: Ալիկ Բանդուրյանին առաջին ատյանի դատարանի դահլիճ էին ներկայացնում հաշմանդամի սայլակին նստած, ուղեկցող դասակի ծառայողները սայլակը ձեռքերի վրա մտցնում էին դահլիճ, տեղավորում ամբաստանյալի տեղում: Ներկայումս Ալիկ Բանդուրյանը՝ բավական կազդուրված, թարմացած, հաստատուն քայլերով մտավ դահլիճ ու նստեց ամբաստանյալի տեղում:

Դատարան էր ներկայացել բողոք բերած դատախազը՝ անձամբ Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը: Նա ինքն էլ սկսեց ներկայացնել վերաքննիչ բողոքի հիմնավորումները:

Մինչ այդ դատարանը քննարկեց բացարկների հարցերը: Բացարկներ չեղան:

Ուշագրավ էր, որ առաջին ատյանի դատարանում ոտքի չկանգնած երկու ամբաստանյալները՝ Ալիկ Բանդուրյանն ու Պետրոս Իսրայելյանը, վերաքննիչ դատարանում նույնպես փորձեցին նստած տեղից պատասխանել դատարանի հարցերին, սակայն դատարանը պահանջեց, որ նրանք խոսելիս ոտքի կանգնեն:

Այս պահանջը ավելի դժվարությամբ ընկալեց Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», նրա համակիրները դահլիճից դատարանին տեղեկացրին, թե նա լավ չի լսում, դրա համար էլ անմիջապես չի արձագանքում ցածրաձայն խոսող նախագահողի հարցերին: Նախագահող Ռ. Բարսեղյանը կատակեց. «Որ ոտքի կանգնի, լավ կլսի, նստած տեղից երևի լավ չի լսվում…»:

Դատական նիստին չէր ներկայացել տուժողի իրավահաջորդը: Դատարանի ուղարկած ծանուցման ծրարը վերադարձվել էր՝ «չպահանջված» նշումով:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը, հիմնավորելով իր բերած վերաքննիչ բողոքը, կանգ առավ առաջին ատյանի դատարանի կողմից անթույլատրելի ճանաչված ապացույցների՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում, «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքների վրա: Առաջին ատյանի դատարանը հեռախոսային խոսակցությունների վերահսկում գործողության արդյունքները, կրիչի զննության արձանագրությունը ճանաչել է անթույլատրելի ապացույց ՝ նշելով, թե օրենքով նախատեսված այդպիսի անվանումով ապացույց չկա: Իսկ «Ներքին դիտում» գործողության արդյունքում ստացված տեղեկությունները անթույլատրելի ապացույց են ճանաչվել, քանի որ դատարանը եզրակացրել է, թե այդ գործողությունը իրականում կատարվել է քողարկված նպատակով՝ ձայների նմուշներ ստանալու համար: Դատարանը եզրակացրել է, որ բավարար ապացույցներ չեն ներկայացվել՝ ամբաստանյալներին մեղսագրված արարքները հաստատված ճանաչելու համար:

Դատախազը նշեց՝ եթե օրենքում «հեռախոսային խոսակցության վերահսկում» ուղիղ անունով ապացույց նախատեսված չէ, չի նշանակում, թե այդ գործողության արդյունքում ստացված տեղեկությունները որևէ ապացույցի մեջ չեն մտնում ու որպ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր