Դեպի վեր

Արցախում ունենք փոխըմբռնման մթոնոլորտ. Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ

shamshyan.com08/13/2019, 3:36

Արցախում ունենք փոխըմբռնման մթոնոլորտ. Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ

Այսօր կարող եմ հայտարարել, որ Արցախում ունենք համերաշխության և փոխըմբռնման այնպիսի մթնոլորտ, որի պայմաններում բոլոր քաղաքական ուժերը սպասվող համապետական ընտրություններում կարող են առողջ և քաղաքակիրթ պայքար ծավալել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազատ հայրենիք կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակին:

«Վերջին մի քանի ամիսներին մեր երկրում ծավալված ներքաղաքական զարգացումները չէին կարող իրենց բացասական հետևանքները չունենալ հանրային տրամադրությունների վրա:

Հասարակության շրջանում առկա որոշակի լարվածության մասին ազդակներն ամեն օր ստանում էի թե՛ կուսակցականների և թե՛ տարբեր սոցիալական խմբերի հետ իմ ամենօրյա շփումների ժամանակ: Հավատացնում եմ բոլորիդ, որ այս ընթացքում ջանք ու եռանդ չենք խնայել, որպեսզի երկրում վերականգնենք բնականոն վիճակը՝ Արցախը հեռու պահելով ամեն տեսակ ներքին ցնցումներից: Իհարկե, դրա պատճառով չենք խուսափել ո՛չ թիրախավորումներից և ո՛չ էլ շահարկումներից, բայց, կարծում եմ, կարևորը արդյունքն է: Այսօր կարող եմ հայտարարել, որ Արցախում ունենք համերաշխության և փոխըմբռնման այնպիսի մթնոլորտ, որի պայմաններում բոլոր քաղաքական ուժերը սպասվող համապետական ընտրություններում կարող են առողջ և քաղաքակիրթ պայքար ծավալել»,- գրել է Ա. Հարությունյանը:

Արցախի նախկին վարչապետի խոսքով՝ այս գործում, միանշանակ, իրենց անուրանալի դերն են ունեցել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած վերջին այցը և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Եռամիասնությանն ուղղված պատմական ելույթը:

Ըստ Ա. Հարությունյանի՝ ներքին միասնականության պահպանմանն է...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր