Դեպի վեր

Ադրբեջանական ծանր զինտեխնիկան՝ Հայաստանում, և Սյունիքով միջանցք. Փաշինյանը հստակ խոստումներ է տվել. Աննա Մկրտչյան

henaran.am09/23/2021, 11:24

Ադրբեջանական ծանր զինտեխնիկան՝ Հայաստանում, և Սյունիքով միջանցք. Փաշինյանը հստակ խոստումներ է տվել. Աննա Մկրտչյան

Երեկ Հայաստանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով՝ մասնավորապես շեշտելով.

«Պատմությունը ցույց է տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն՝ նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին»։

Նկատենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին էլ Հայաստանում ռազմական դրության հաստատման օրը Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց.

«Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի»: Կամ այս տարի մայիսի 30-ին ասել էր՝ «Ես հպարտ եմ, այո, մենք պարտվել ենք»:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ասաց, որ Փաշինյանի նման ձևակերպումները պատահական չեն, և իշխանազավթ Նիկոլի նման հայտարարությունները ցույց են տալիս, որ իրենք կարողացել են հաղթել հայ ժողովրդին, բայց ոչ թշնամուն, և հիմա անհատական ստորությամբ ինչ ուզեն՝ կարող են անել։

«Երբ ասում է, որ պետք էր չէր հաղթել, դրանով ասում է, որ ինքն ինչքան ուզենա՝ կարող է մնալ իշխանության ՝ուրիշին չհաղթելու, բայց հայ ժողովրդին հաղթելու գնով, միևնույն ժամանակ վախեցնելով այդ նույն ժողովրդին»,- ասաց Մկրտչյանը։

Հարցին՝ արդյո՞ք «պետք չէր հաղթել» ձևակերպումն ուղղված էր նաև Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ առ այն, որ հայ ժողովուրդը ռևանշի չի գնալու, Աննա Մկրտչյանը պատասխանեց.

«Փաշինյանը վախեցած է Էրդողանից ու Ալիևից. նրանց որևէ քայլի որևէ կերպ չի կարող պատասխանել։ Այս վախի դրսևորումն է այն, որ Ալիևի կողմից եղավ արգելք հայկական տեղանուններն օգտագործելու, ինչին հաջորդեց Փաշինյանի կողմից հայկական տեղանունների ադրբեջանական անվանումներով հնչեցնելը, ուստի Փաշինյանը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում։ Սակայն սա դեռ ամենը չէ՝ հիմա էլ հասել ենք մի իրավիճակի, որ Էրդողանի կոշիկներն է լիզում, Էրդողանն էլ մտածում է՝ դրանից հետո Փաշինյանի հետ հանդիպի՞, թե՞ ոչ։ Ալիևին և Հայաստանի թշնական շրջանակներին Փաշինյանը հստակ խոստումներ է տվել՝ հայկական շահը առաջ չտանելու վերաբերյալ, և հիմա նա այդ մեսիջներն է առաջ տանում։ Ինչ վերաբերում է երեկ նրա կողմից բարձրաձայնված խաղաղության օրակարգին, ապա նա հայկական երկու պետությունների հաշվին Ադրբեջանին կտա ամեն ինչ, ինչ կցանկանան. կլինի միջանցքի՞ տեսքով, թե՞ Հայաստանում ադրբեջանական ծանր զինտեխնիկայի ներկայության. սա Նիկոլի համար խնդիր չէ»,- ասաց Մկրտչյանը։

Խոսելով 168.am-ի հրապարակումներից մեկի մասին, ըստ որի, երեկվա գունագեղ լուսային շոուի համար ՀՀ իշխանությունները ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր