Դեպի վեր

Քաղաքացին դիմել է իրավապահներին` ասելով, որ տարիներ առաջ ԲՀԿ-ից ընտրակաշառք է վերցրել, կուսակցությունը հերքում է

azatutyun.am06/30/2020, 5:36

Քաղաքացին դիմել է իրավապահներին` ասելով, որ տարիներ առաջ ԲՀԿ-ից ընտրակաշառք է վերցրել, կուսակցությունը հերքում է

Նոր քրեական գործ է հարուցվել Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) կողմից 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու դրվագով։ Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ քաղաքացիներն արձագանքում են իրավապահների կոչին՝ օժանդակել իրենց բացահայտելու ընտրական հանցագործությունը, որն առնչվում է ընդդիմադիր ԲՀԿ-ին և նրա առաջնորդ, մեծահարուստ Գագիկ Ծառուկյանին։

Նման կոչ հնչեց վերջերս, երբ ԱԱԾ-ում քննվող գործով մեղադրանք առաջադրվեց պատգամավորական առնձեռնմխելիությունից զրկված Ծառուկյանին՝ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ Ըստ գլխավոր դատախազության, վերջերս քաղաքացիներից մեկը դիմել է իրավապահներին և հայտարարել ընտրական հանցագործության մասին։ Նա հայտարարել է, որ 2017թ․ ապրիլի 2-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի թիվ 28/16 ընտրատեղամասում՝ գյուղի դպրոցի կողային հատվածում. սև գույնի «Լանդ Քրաուզեր» մակնիշի ավտոմեքենայից ինչ-որ անձ իրեն առաջարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար յուրաքանչյուր անձի քվեի դիմաց 5 հազար դրամ։ Ինքն էլ վերցրել է 15 հազար դրամ, որպեսզի ինքը, մայրը և կինը քվեարկեն ԲՀԿ-ի օգտին։

Քրեական գործը հարուցվել է 154.2 հոդվածով՝ ընտրողներին կաշառք տալը։ Այս քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

ԲՀԿ պատգամավոր, կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ այս դեպքը ցույց է տալիս, թե որքան անհիմն է Ծառուկյանի քրեական գործը. - «Շուրջ մեկ շաբաթ է` այդպես կոչ-հորդոր-խնդրանքով դատախազությունը դիմել էր ազգաբնակչությանը, և այս օրերի ընթացքում փաստորեն «գտնվել է» ինչ-որ մեկը, ով ասել է, թե իբր «Բարգավաճ Հայաստանն» իրեն կաշառք է առաջարկել կամ տվել, իսկապես խորապես ցավում եմ դատախազության այս գործելաոճի համար, որովհետև բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, թե այս ամենի հիմքում ինչ է ընկած, ինչպես են ձեռք բերվում նման «ապացույցներն ու ցուցմունքները», որոնք փաստորեն եկան ապացուցելու, որ գլխավոր դատախազությունն առաջնորդվել է այն սկզբունքով, որ դե քրեական գործը հարուցենք, Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկենք, հետո ապացույցները մի ձև կճարենք կամ կմոգոնենք»:

Անդրադառնալով քաղաքացիներին ուղղված իրավապահների կոչին՝ Տոնոյանը շեշտում է՝ լավ հասկանում են, թե ինչպես են ձեռք բերվում նման ցուցմունքները։ Մյուս կողմից, կաշառք ստացող քաղաքացին պետք է հասկանա, որ դա քրեորեն պատժելի արարք է, ընդգծում է ԲՀԿ-ի ներկայացուցիչը. - «Դատախազությունը այդ կոչով հանդես գալուց առաջ լավ կլիներ, որ մարդկանց նաև այդ մասին տեղեկացներ, իսկ այս դեպքում եթե այդ մարդիկ «պատասխանատվության չենթարկվեն», ուրեմն բնականաբար, դա ենթադրում է, որ առկա են ինչ-ինչ պայմանավորվածություններ, այսինքն` ինչ-ինչ պայմանավորվածություններ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ ցուցմ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր