Դեպի վեր

Մինչև տարեվերջ գյուղական բնակավայրերում երեխայի խնամքի նպաստի իրավունքից կօգտվի մոտ 7 հազար շահառու

armenpress.am06/29/2020, 11:00

Մինչև տարեվերջ գյուղական բնակավայրերում երեխայի խնամքի նպաստի իրավունքից կօգտվի մոտ 7 հազար շահառու

Գյուղական բնակավայրերում բնակվող անձանց համար մինչև երեխայի 2 տարին լրանալը խնամքի նպաստի իրավունք սահմանելն ուղղված է ժողովրդագրական իրավիճակի բացասական միտումները մեղմելուն:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ նպաստը հատկացվելու է անկախ ծնողի աշխատելու կամ չաշխատելու հանգամանքից:

«Նպաստը լինելու է 26 հազար 500 դրամի չափով: Ասեմ, որ աշխատող ծնողի պարագայում երեխայի խնամքի նպաստի չափը ևս ավելանում է հուլիսի 1-ից՝ դառնալով 26 հազար 500 դրամ: Ստացվում է, որ եթե գյուղական բնակավայրում ապրող ծնողը նաև աշխատում է, ապա նա երեխայի նպաստ կստանա կրկնակի չափով, այն է՝ և՛ որպես աշխատող ծնող, և՛ որպես գյուղական բնակավայրում ապրող»,- ասաց Սմբատ Սաիյանը:

Փոփոխություններն ուժի մեջ են մտնում հուլիսի 1-ից: Մինչև տերեվերջ երեխաների նպաստի համար նախատեսված է 450 մլն դրամ: Խիստ նախնական հաշվարկներով մոտ 7 հազար շահառու կօգտվի այս իրավունքից: 2021 թվականին ամբողջ տարվա համար այս ծրագրով անհրաժեշտ կլինի 4 մլրդ դրամ:

«Ասեմ, որ օրենքով սահմանված պարտադիր պահանջ է, որպեսզի ծնողը և երեխան հաշառված լինեն գյուղական բնակավայրերում և երեխան փաստացի բնակվի գյուղական բնակավայրում»,- ասաց նախարարի տեղակալը:

Փոփոխություն է կատարվել խնամքի նպաստի համար դիմելու ժամկետի հետ կապված: Մասնավորապես, գործող կարգով, եթե ծնողը դիմում է նպաստի համար, և այն փոխանցվում է բանկ, ապա մեկ տարվա ընթացք...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր