Դեպի վեր

ՀԿ-ի համանախագահը ողջունում է երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրումը

azatutyun.am09/11/2019, 3:06

ՀԿ-ի համանախագահը ողջունում է երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրումը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը մշակել է կառավարությունը: Սրանով նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր:

Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Երթևեկության ոլորտի 100 զանցակազմերից այս պահին տուգանային միավորներ նախատեսված են շուրջ 20-ի համար։

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը նկատում է, որ վերջին տասնամյակում սա երթևեկության կանոնների մեջ նկատելի բարեփոխում է․ - «Տուգանելու մեխանիզմից անցում է կատարվում դեպի հնարավորինս կանխարգելիչ [մեխանիզմի], ինչպես նաև [ձևավորվում է] վերահսկելի երթևեկության մթնոլորտ: Որովհետև ներկայումս կան խախտողներ, որոնք ամեն օր կարող են արագաչափերի տակ բարձր արագությամբ անցնել, ամեն օր կարող են ալկոհոլ օգտագործած վարել և, գումարը վճարելով, կարող են շարունակել: Այս համակարգի ամբողջ էությունը կայանում է նրանում, որ այլևս ուղղակի գումար տալով չես կարող խուսափել պատժից: Այն խախտումներն են բալավորվել, որոնք առավել վտանգավոր են, որոնց հետևանքով վթարներ են տեղի ունենում, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարներ: Դրանք են՝ խմածությունը, բարձր արագությունը, այնուհետև, ըստ դրա, քիչ-քիչ իջնում են»:

Դա, նրա խոսքով, վարորդներին ավելի զգոն կդարձնի․ - «Այս ամենի իմաստը ոչ թե վարորդին տուգանելն է, այլ կյանքին վտանգ սպառնացող երևույթները կանխելը»:

Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը երեկ Ազգային ժողովում օրինագծի քննարկման ընթացքում ասաց, որ 2012-ից սկսած ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով գրանցված զոհերի և վիրավորների թիվն աճի կայուն միտումներ ունի։ 2018-ի վեց ամսվա տվյալներով, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 1711 է, մահերին՝ 138, վիրավորներինը՝ 2517։ 2019-ի նույն ժամանակահատվածում՝ պատահարների թիվը հասել է 2088-ի, մահերինը՝ 150-ի, վիրավորների...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր