Դեպի վեր

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» տուն են նվիրել Ներքին Բազմաբերդի ընտանիքին

news.am09/22/2017, 1:30

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» տուն են նվիրել Ներքին Բազմաբերդի ընտանիքին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են բնակարանաշինության ծրագիրը: Համայնքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն զուգահեռ, կողմերը կարեւոր են համարում նաեւ շինարարական աշխատանքներին կամավոր մասնակցությունը՝ այն դիտարկելով որպես պատասխանատու մոտեցման դրսեւորում: Կազմակերպությունների կամավորների ավանդական դարձած մասնակցությունը յուրօրինակ ուղերձ է հասարակությանը:

Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում բնակվող Մանուկյանների ընտանիքը նոր կառուցվող հարկի տակ հյուրընկալել է համագործակցող կողմերի ղեկավարներին, աշխատակիցներին եւ կամավորների թիմին առաջին անգամ միացած ուսանողների: Տարբեր ծրագրերի շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-գործունեությանը ծանոթացած ուսանողներն այս անգամ բացահայտել են, թե հատկապես ինչ է պատասխանատու ընկերության արժեհամակարգը: Համատեղ ուժերով իրականացվել են տնամերձ հատվածում մայթերի բետոնացման աշխատանքներ:

Մանուկյանները՝ տասնհինգ հոգով, տարիներ շարունակ ապրել են ընտանիքի հոր՝ Հրաչի հայրական տանը: Ավելի ուշ, Հրաչի զինվորական ծառայությամբ պայմանավորված, տեղափոխվել են վարձակալությամբ տրված բնակարան: Ընթացող շինարարությունը ոգեւորել է տանտերերին. նրանք հաղթահարված են համարում մինչեւ այժմ եղած խնդիրները:

«Բազմանդամ ընտանիքում ապրելն իր դժվարություններն ունի. կենցաղային անհարմարությունների եւ տարածքի փոքրության հետ ավելանում են խնդիրները: Ամուսնուս ծնողները, քույրը՝ իր չորս երեխաներով, եղբոր ընտանիքը, կրտսեր եղբայրը, յուրաքանչյուրն իր ուժերի ներածի չափով փորձում էր օգնել կառուցել այս տունը, սակայն ապարդյուն: Առանց ձեր օգնության մենք դժվար թե մոտ ապագայում տուն ունենայինք: Անակնկալ ուրախություն էր մեզ համար: Օտար, բայց այնքան հարազատ այս մարդկանց օգնությունը մեզ մի քանի քայլ մոտեցրեց բնակարանամուտին»,- ասել է ընտանիքի մայրը՝ Աննան:

«Որեւէ մեկը դատապարտված չէ ապրելու չքավորության մեջ՝ չիրականացված երազանքներով: Որպես ազգ մենք արժանի ենք հարգանքի եւ բարեկեցության: Երբ համախմբվենք եւ գիտակցենք այս ամենը՝ հաջողությունն անպայման կլինի: Այս ծրագրի հաջողություններից մեկը կամավորու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր