Դեպի վեր

Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները ապացուցեցին՝ «Օձը տաքացնողին է կծում կամ գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի». բնակարանային գողերն ու տուժածի ավտոմեքենան հրկիզողներից երկուսը նրա հարևաններն էին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com01/27/2020, 2:24

Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները ապացուցեցին՝ «Օձը տաքացնողին է կծում կամ գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի». բնակարանային գողերն ու տուժածի ավտոմեքենան հրկիզողներից երկուսը նրա հարևաններն էին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցի բնակիչներ, 24-ամյա Անդրեյ Գրիգորյանը, 27-ամյա Գրիգոր Ստեփանյանը և Երևան քաղաքի Մանանդյան փողոցի բնակիչ, 25-ամյա Նարեկ Մարտիրոսյանը 2019 թ.-ի օգոստոսի 7-ին Շենգավիթ վարչական շրջանում կատարել են բնակարանային գողություն և, որ գողոնը տեղափոխել են այդ բնակարանի տիրոջ Toyota մակնիշի 77 NM 770 համարանիշի ավտոմեքենայով և հետքերը թաքցնելու նպատակով Կոտայքի մարզի Առինջ վարչական շրջանի «Ա» թաղամասի կամրջի տակ այն այրել են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բնակարանային գողության և ավտոմեքենայի հափշտակության և գույքի դիտավորյալ ոչնչացման փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՝ ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 1.1 կետերով, (բնակարանյաին գողություն), 180–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (տրանսպորտային միջոց հափշտակելը), և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գույքի դիտավորյալ ոչնչացում) հատկանիշերով:


Նշված հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ Շենգավիթի ոստիկաններն ու քննչական բաժնի քննիչները ամիսներ շարունակ կատարել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական ևւ քննչական համատեղ գործողություններ, որի արդյունքում էլ ստացվել են հավաստի տեղեկություններ և նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով նշված անձինք հունվարի 22-ին իրենց բնակության վայրերից բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հունվարի 25-ին Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Ռաֆայելյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի նշված անձանց նկատմամբ:

Դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ավագ քննիչի միջնորդությունը և կասկածյալներ Ա. Գրիգորյանը, Գ. Ստեփանյանն ու Ն. Մարտիրոսյանը կալանավորվել են և դատարանի դահլիճից տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կասկածյալներից երկուսը բնակարանատիրոջ՝ Ա. Ս.-ի հարևաններն են եղել և, իրոք, ժողովրդական խոսքը ճիշտ է, երբ ասում է՝ գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի, իսկ բնակարանատերը բազմաթիվ անգամ օգնության ձեռք է մեկնել նծված անձանց: Կարելի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր