Դեպի վեր

Մեծ իմիտացիա՝ արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ․ Մամեդյարովի ու Լավրովի վերջը

1in.am01/23/2020, 6:12

Մեծ իմիտացիա՝ արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ․ Մամեդյարովի ու Լավրովի վերջը

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարները՝ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը, ամենայն հավանականությամբ մոտ օրերին կամ շաբաթներին հերթական հանդիպումը կանցկացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ քննարկելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ կապված հարցերը։ Թե կոնկրետ ե՞րբ և որտե՞ղ տեղի կունենա Մնացականյան-Մամեդյարով հերթական հանդիպումը, առայժմ հայտնի չէ։ Համենայնդեպս, պաշտոնական հայտարարություն ո՛չ  ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ), ո՛չ էլ Մինսկի խմբի համանախագահների կողմից դեռևս չի եղել։ Բայց փոխարենը Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովն է կրկին շտապել տեղեկություններ հաղորդել լրագրողներին առաջիկա հանդիպման մասին՝ ասելով, թե այն տեղի կունենա մինչև այս հունվարի վերջ ընկած ժամանակահատվածում։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն իր մեկնաբանությամբ ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է Մամեդյարովի խոսքերը, բայց ամեն դեպքում շեշտել է Ադրբեջանի ԱԳ նախարարի գործելաոճի անընդունելիությունն ու ընդգծել, որ ՀՀ ԱԳՆ-ը շարունակում է այս հարցում հավատարիմ մնալ իր որդեգրած սկզբունքին՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների համաժամանակյա հանրայնացման պրակտիկային։ Ու քանի որ Էլմար Մամեդյարովը նախկինում էլ էր նման կերպ վարվել, փորձեցինք պարզել իր այդ պահվածքի շարժառիթները։ Պարզվում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի այս գործելաոճն ունի ներքաղաքական և անձնական լուրջ ենթատեքստեր։

Նախորդ հանդիպումների պրակտիկան

Առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ շտապում է սեպարատ կարգով տեղեկություններ հաղորդել հաջորդ հանդիպման մասին՝ իր ապակառուցողական վարքագծի համար քննադատության ենթարկվելով պաշտոնական Երևանի կողմից։ Այդպես եղավ, օրինակ, նախորդ տարվա ապրիլի 15-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպումից օրեր առաջ, երբ Մամեդյարովը, առանց հայկական կողմի հետ հարցը համաձայնեցնելու, հայտարարեց, որ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը կայանալու է Մոսկվայում, և հանդիպմանը մասնակցելու է նաև Ռուսաստանի արտգործնախարարը։ Մոսկվայի հանդիպումից հետո ևս Մամեդյարովը հանդես էր եկել ոչ պակաս ուշագրավ հայտարարություններով՝ նախ ասելով, թե Մոսկվայում քննարկվել են 2016 թ․ ռուսական առաջարկները, ապա հայտարարելով, թե հիմա էլ Միացյալ Նահանգներն է իրեն ու Հայաստանի ԱԳ նախարարին հրավիրել հանդիպման Վաշինգտոնում։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխան մեկնաբանությամբ քննադատել էր Ադրբեջանի արտգործնախարարին դիվանագիտական պրակտիկայում ընդունված կարգը խախտելու համար՝ ասելով, որ համանախագահ երկրներից մեկում կայանալիք հանդիպման մասին նախապես հայտարարելն անհարգալից վերաբերմունք է գործընթացի մասնակիցների և առաջին հերթին՝ տվյալ համանախագահի նկատմամբ: Իսկ չկայացած պայմանավորվածությունների ազդարար դառնալու ձգտումը չի նպաստում փոխվստահության հիման վրա նորմալ աշխատանքային մթնոլորտի ձևավորմանը։

Եվ, ինչպես տեսնում ենք, ադրբեջանցի բազմափորձ դիվանագետը շարունակում է նույն ոճով գործել։ Առաջին հայացքից Մամեդյարովի այս պահվածքը տարօրինակ է ու անհասկանալի, որովհետև երբ նա ամեն հնարավոր առիթ օգտագործում է բանակցային գործընթացի հետ կապված մանիպուլյացիաներ անելու համար, փորձում է նենգափոխել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բովանդակային հարցերը՝ միջնորդների այս կամ այն առաջարկը, նախագիծը հարմարեցնելով իր նախասիրություններին կամ ադրբեջանական կողմի շահերին, դրա շարժառիթը հասկանալի է։ Բայց ի՞նչ իմաստ ունի ԱԳ նախարարների գրեթե յուրաքանչյուր հանդիպման մասին բոլորից շուտ մանրամասներ հանրայնացնելու անզուսպ ձգտումը։ Ի՞նչ օգուտ կամ շահ կա դրանից։

Մամեդյարովի կեղծ իմիտացիան

Իրականում պատասխանը շատ պարզ է․ նման հայտարարություններով արտգործնախարար Էլմար Մամեդյարովը փորձում է պատրանք ստեղծել ադրբեջանական հասարակության աչքին, թե Ադրբեջանն է թելադրում բանակցությունների օրակարգը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ։ Հենց այս տրամաբանությամբ էլ Ադրբեջանի արտգործնախարարը, ամեն անգամ սեպարատ կարգով անելով նման հայտարարություններ, փորձում է իմիտացիա ստեղծել, թե իբր ադրբեջանական կողմն է որոշում՝ երբ և որտեղ պիտի տեղի ունենա հայ-ադրբեջանական բանակցությունների հաջորդ փուլը։

Այս իմիտացիան, որին հավատացողները, բնականաբար, շատ քիչ կլինեն, նաև անձնական կարևոր նշանակություն ունի արդեն 16 տարի որպես Ադրբեջանի ԱԳ նախարար պաշտոնավորող դիվանագետի համար, քանի որ մեծ է հավանականությունը, որ նա նախորդ տարվա վերջին Ապշերոնյան թերակղզում սկսված ներիշխանական վերադասավորումների պրոցեսի արդյունքում կորցնի արտգործնախարարի պաշտոնը։ Դրա համար էլ ամեն հանդիպումից առաջ փորձում է համոզել ներքին լսարանին, թե շուտով սկսվելու են «սուբստանտիվ» (առարկայական) բանակցություններ, սկսվելու է հիմնախնդրի փուլային կարգավորման գործընթացը, «հայերը զորքերը հանելու են», «հողերը վերադարձնելու են» և այլն, և այլն։ Ու արդեն քանի տարի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն այս կեղծիքով է կերակրում Ադրբեջանի քաղաքացիներին։

Հետքայլ «սուբստանտիվ բանակցություններից»

Այս համատեքստում կա մի կարևոր նրբերանգ, որը ևս խոսում է հաստատելու Էլմար Մամեդյարովի՝ նշված ուղղությամբ գործադրվող եռանդուն ջանքերի մասին։ Նախորդ տարվա վերջին Մամեդյարովը հարցազրույց էր տվել ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը, որի ընթացքում խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման ռուսական ենթադրյալ ծրագրի՝ «Լավրովյան նախագծի» մասին՝ ասելով, թե 2020 թ․ սկզբին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը սկսվելու են երկար սպասված «սուբստանտիվ» բանակցությունները։ Բայց նախոր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR413425
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր